Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ազատման դիմում է ներկայացրել
ՔաղաքականությունԱրարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի դիմում է ներկայացել: Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում են Արարատի մարզպետարանից։
Հիշեցնենք, որ Ռազմիկ Թևոնյանն Արարատի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի դեկտեմբերին:
Նշենք, որ Թևոնյանը ԱԺ պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հայրն է։
2017-ի ընտրություններում Ռազմիկ Թեւոնյանը Արարատի մարզում «Ելք»-ից ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն էր՝ մոտ 4 հազար ձայն։