Լրահոս
Կարևոր


Աշխատատեղեր փակելու ու այլ գործողությունների հետևանքով ՀՀ-ի կրած տնտեսական վնասները կերևան աշնանը, երբ կհասունանան սոցիալական խնդիրները. Միքայել Մելքումյան

Քաղաքականություն

Այն տնտեսական վնասները, որոնք ՀՀ-ն կրել է համավարակի ընթացքում՝ աշխատատեղեր փակելով և այլ գործողություններով, կերևան աշնանը, երբ սոցիալական խնդիրները կհասունանան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը Միքայել Մելքումյանը՝ խոսելով ՀՀ-ում մոտ 21 հազար աշխատատեղերի փակվելու մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ կորոնավիրուսով պայմանավորված ապրիլ ամսվա արձանագրությամբ՝ 71 հազար 471 աշխատատեղ էր փակվել, որից 50 հազարը վերաբացվել է, իսկ մնացածն այլևս չեն վերաբացվելու:

Հարցին, թե արդյո՞ք այս ամենը կորոնավիրուսից հետո ՀՀ-ին չի կանգնեցնի աղքատեցման շեմին, պատգամավորը պատասխանեց, որ դա կախված է երկրի կառավարման որակից: «Մենք ժամանակին մեկ բան էինք արձանագրել, որ արտակարգ դրության հենց սկզբից մեր հաշվարկներով՝ ՀՆԱ-ի օրական 41 մլն դոլարի կորուստ ենք ունեցել, բայց ներարկվել է օրական մոտավորապես 4 մլն դոլար, մոտ 120 մլրդ դրամի աջակցություն ենք ստացել: Սա նշանակում է, որ մենք մոտ 1.5-1.6 մլրդ դոլարի կորուստ ենք ունեցել»:

Մելքումյանը նշեց, որ շատ աշխատատեղեր են եղել, որ գրանցված չեն եղել, օրավարձով են աշխատել և ներկայացված այն վիճակագրության մեջ, թե 71 հազար 471 աշխատատեղ փակվել է, հետո 50 հազարը վերաբացվել, պարզ չէ, թե այդ օրավարձով աշխատողներն այդ թվի մեջ ներառվա՞ծ են, թե՞ ոչ։

Նա նաև նշեց, որ այն աշխատատեղերը, որոնք հիմա բաց են, շահութաբեր չեն աշխատում, սակայն ամբողջ բացասական հետևանքները կեևան ավելի ուշ: «Ավելի ուշ լրջագույն խնդիրներ ենք ունենալու, որոնք հիմա չեն երևում, որովհետև մի քանի ամիս առաջ էլ չէր երևում, թե այսօր ինչ պետք է լինի: Դրա համար դրսից լուրջ փողեր պետք է ներարկվեն, որտեղի՞ց պետք է լինեն այդ փողերը, եթե մենք, եթե չեմ սխալվում, 6 ամսվա համար պետք հավաքագրենք 770 մլրդ դրամ, կարծում եմ՝ 100 մլդ դրամ էլ չենք հավաքի»,- նշեց պատգամավորը:

Ըստ նրա՝ խնդիրն ավելի հեռվից է գալիս․ երբ ասվում էր, որ տնտեսական հեղափոխություն է տեղի ունենում, որն իշխանությունները հերքում էին: Մելքումյանի խոսքով՝ կառավարման ամուր համակարգ ունենալու դեպքում համավարակը կհաղթահարվեր և ռեկորդային թվեր այսօր չէինք տեսնի:

«Մենք պետք հասկանանք այն ճանապարհը, որով գնում է կառավարումը: Նիկոլ Փաշինյանը ևս ասաց, որ կառավարման համակարգում սխալներ են թույլ տվել, բայց չի ասում, թե ով ու ինչ սխալ է թույլ տվել, որ պաշտոնյան ինչ չի արել իր ոլորտում, եթե սա չիմանանք, այդ սխալները կրկնվելու են: Իսկ եթե պաշտոնյաները սխալ թույլ չեն տվել, ապա այստեղ համավարակի դեմ պայքարի ընդհանուր սցենարն է սխալ»,- ամփոփեց նա:

Պետության նպատակը պետք է լինի աշխատող տնտեսության ստեղծումը. Արթուր Միքայելյան «Մենք Էջմիածնի հետ ենք»․ հազարավոր հայեր Եսենտուկիում՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Շոուն բեմում, պարգևավճարները՝ կուլիսներում Այն մասին, թե ինչ է փորձում մեր ժողովրդի հիշողությունից ջնջել գործող վարչախումբը, և ինչու դա իրեն որևէ կերպ չի կարելի թույլ տա. Ավետիք ՉալաբյանՓոքր բիզնեսը շունչ կքաշի, կընդլայնվի եւ կհամալրի միջին բիզնեսի շարքերը. Գոհար Մելոյան«Շահագրգիռ» միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրինՑանկանում եմ ելույթներս շարունակել մինչև 36 տարեկանը․ ԾառուկյանՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ձեռնարկատիրության դեպքեր․ առգրավվել է ծխախոտ և խմիչքՄոսկվան մինչ օրս Նյու Դելիից հայտարարություններ չի լսել ռուսական նավթ գնելուց հրաժարվելու մասին. ԿրեմլԱյստեղ ապագան կառուցվում է, երեխաները սովորում են, նույնիսկ մետրոյի կայարաններում նրանք սովորում են. Ռյուտեն ժամանել Է ԿիևՍա այսօր ստացած հարցման վերջնարդյունքներն են․ Նարեկ ԿարապետյանՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետԻջևան-Սևան-Երևան ճանապարհին փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորումԵղունգները 2026 թվականի «Գրեմմիի» կարմիր գորգի նոր «հերոսներն են» Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին․ Արամ ՎարդևանյանՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպքԿոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումըՇվեդական ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանի հետ Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումԵրբ ԿՍՊ-ն դառնում է բիզնեսի զարգացման շարժիչ ուժ․ Լալա Բախշեցյան«Ես ինձ հետ տանում եմ այն զգացողությունը, որ ամեն ինչ ճիշտ է». Իվետա Մուկուչյանի հանգսիտը Թուլումում«Յուրաքանչյուր օրը պետք է ապրել լիարժեք, որովհետև չգիտենք, թե ինչ է սպասվում վաղը». Արա ՂազարյանԳեղարքունիքում «Opel»-ը գլխիվայր շրջվել է Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամովՋրային պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. 23-ամյա երիտասարդը կալանավորվել է34-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով Երևանի Աթոյան փողոցում վրшերթի է ենթարկել հետիոտնինՏեղեկությունը, թե Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը. Մարիաննա ՂահրամանյանՄեզ համար ընդունելի մոդելը նախագահական է․ Արշակ ԿարապետյանԵ՞րբ է սկսվելու Գյումրու «չոր նավահանգստի» շինարարությունը. նախարարության պատասխանըԹող իշխանություններն ասեն՝ ինչու՞ հրաժարվեցին Արցախյան հարցի խաղաղ կարգավորումից․ Ավետիք ՉալաբյանԵս ՀՀ նախագահին չեմ լիազորել իմ անունից շնորհակալություններ ասելու Ալիևին. ակցիայի մասնակիցՀայաստանի ամբողջ պոտենցիալը կկրկնապատկվի Սփյուռքի հաշվին. Նարեկ Կարապետյանի և համակիրների հարցուպատասխանը Եվ բառացիորեն մի քանի օրից աշխարհը կմնա, հավանաբար, ավելի վտանգավոր վիճակում՝ համեմատած մինչ այժմ եղածի հետ. Պեսկով Մոսկվան մինչ օրս Նյու Դելիից հայտարարություններ չի լսել ռուսական նավթ գնելուց հրաժարվելու մասին. Կրեմլ Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարացվեց Խորեն Լևոնյանն ու կինը սպասում են բալիկի Ծառուկյանը կտրուկ պատասխանել է՝ ինչում է գերազանցում Թոփուրիային Ավանեսյանը կմնա՞ առանց պաշտոնի. նախարարությունները միավորվելու են Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը՝ հարցականի տակ Շնորհակալություն հայտնել ինչի՞ համար՝ մեր զոհերի, թող ներողություն խնդրի. Նաիրա Գևորգյան Տեղի է ունեցել ոչ թե սահմանազատում, այլ ՀՀ տարածքների միակողմանի զիջում․ Ավետիք ՔերոբյանԻնչու Հայաստանում բարձրացվեց գույքահարկը. Հրայր ԿամենդատյանԱլիևը քարտ–բլանշ է տալիս Փաշինյանին 129 մլրդ դրամը բավարա՞ր է, թե՞ պետպատվերի նման է լինելու. Նաիրի Սարգսյանը՝ Առողջության համընդհանուր ապահովագրության մասինՌուսաստանը ձևակերպում է իր նարատիվները ՀՀ հետ շփումներում Նախընտրական գործընթացին hարձակումներն ավելի վատն են լինելու. պետք է առիթ չտանք. Նարեկ ԿարապետյանՆախևառաջ պետք է կոռուպցիան վերացնել կրթական համակարգում․ Ցոլակ ԱկոպյանԱրցախի ազատագրումն ամբողջ հայության ազատագրումն էր՝ որպես գաղափար և ազգային զարթոնք․ Արսեն ԳրիգորյանՎահագն Խաչատուրյա՛ն, դե արի Եռաբլուր ու տղավարի կանգնի ու ասա՝ ի՞նչ արեցիր․ թեժ իրավիճակ Բողոքի ակցիա՝ նախագահականի դիմաց․ ո՞վ ես դու, որ շնորհակալ ես Ալիևին