Լրահոս
Կարևոր


«Մի դրամի ուժը»՝ մանկական քաղցկեղի հաղթահարմանը

Հասարակություն

IDBank-ի և Իդրամի՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն ամփոփեց հերթական ծրագիրը․ օգտատերերի վճարումներից օգոստոս ամսվա ընթացքում կուտակված «մի դրամների» ամբողջ գումարը՝ 3.701.910 ՀՀ դրամ, փոխանցվեց «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին։

Հիմնադրամը ստեղծվել է Վահեի եղբոր կողմից՝ շարունակելու արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահեի գործը։ Վահեն մինչև վերջին պահը կատարել է իր բժշկական առաքելությունը և զոհվել վիրավոր զինվորին բուժօգնություն ցուցաբերելիս։ Մասնագիտությամբ լինելով կլինիկական դեղագետ՝ նա հնարավոր ամեն բան անում էր իր մասնագիտությունը էլ ավելի մասսայականացնելու համար։

«Օգոստոս ամիսը բավականին ակտիվ էր Idram&IDBank հավելվածով վճարումների առումով, և դա մեզ միայն ուրախացնում է, քանի որ մեր օգտատերերի վճարումների ու բարի կամքի շնորհիվ կարողացանք մոտ 3,7 մլն ՀՀ դրամ տրամադրել նորաստեղծ, բայց խոստումնալից այս հիմնադրամին, որը ինչպես կրթական, այնպես էլ զուտ բարեգործական ծրագրեր ունի ներկա պահին։ Լիահույս ենք, որ «Մի դրամի ուժը» ծրագրի շնորհիվ, Վահեի երազանքների և հիմնադրամի նպատակների մի մասն իրականություն կդառնա», - ասել է Իդրամ ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանը։

«Մի դրամի ուժը» ծրագրի հերթական շահառուն Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամն է։ Արդեն տասը տարուց ավելի, հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, հանրային դրամահավաքների միջոցով աջակցում է ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին՝ կազմակերպելով նրանց բուժումն արտերկրում։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ սեպտեմբերյան եռուզեռի մեջ հատկապես կարևոր էր անդրադառնալ այն երեխաներին, որոնք զրկված են ուսումնական տարվա սկիզբն ու իրենց ընկերներին, հարազատներին վայելելու հնարավորությունից և կյանքի ու մահվան պայքարի մեջ են։ «Առաջիկա երկու ամսվա ընթացքում Ձեր վճարումները կատարելիս լավ կլինի հենց այս միտքն ունենալ գլխում, սրտում, վճարումները կատարել Idram&IDBank-ով և նպաստել ավելի մեծ գումար հավաքելուն», - ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ երբ ասում ենք երեխաների քաղցկեղ, պետք է հասկանանք, որ բուժումից բացի նրանք կարիք ունեն թանկարժեք դեղորայքի, հետազոտությունների, միջամտությունների, որոնք հավելյալ ֆինանսավորում են պահանջում։ «Կարևոր է նվիրաբերված ամեն մի դրամը, և մենք շատ ուրախ ենք, որ առաջիկա 2 ամսվա ընթացքում «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը հենց մեր հիմնադրամին է ուղղված լինելու։ Հենց այսպիսի նախաձեռնությունների շնորհիվ է, որ մեր հասարակությունն իրեն զգում է բարեգործության մի մասնիկ, իսկ մեր հիմնադրամի շահառու երեխաները հնարավորություն են ստանում իրենց այդքան անհրաժեշտ բուժումը ստանալ արտերկրում», - ասել է հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։

Շարունակե՛ք վճարումներ կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով կամ ընկերությունների տերմինալներով․ «Մի դրամի ուժն» արդեն 37 մլն դրամից ավել գումար է տրամադրել կրթության, առողջապահության, սոցիալական պատասխանատվության ոլորտներում գործող հիմնադրամների.

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 
Իշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանՆպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան