Բելգիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Արարատ Միրզոյանին
ՔաղաքականությունՍեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Մարկ Միխիլսենին (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Շնորհավորելով Մարկ Միխիլսենին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախարար Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-բելգիական բազմոլորտ համագործակցության, քաղաքական երկխոսության և երկկողմ ու բազմակողմ օրակարգի առաջմղմանը:
ՀՀ ԱԳ նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության ակտիվացման առկա հնարավորությունները: Երկուստեք կարևորվել է նաև Երևան-Բրյուսել ավիահաղորդակցության վերսկսումը:
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Բելգիայի կողմից վավերացված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրակումը, ինչպես նաև Արևելյան գործընկերության ձևաչափի շրջանակներում ներառական ծրագրերի իրականացումը կնպաստեն երկկողմ հարաբերությունների և ոլորտային փոխգործակցության խորացմանը։
Ավելին՝ այստեղ