Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին
ՔաղաքականությունՍեպտեմբերի 16-ին Դուշանբեում, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ կանցկացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստը: Այս մասին ասված է կազմակերպության պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջափարովը, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: Հանդիպմանը կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: ՀԱՊԿ պաշտոնական կայքէջում հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ կքննարկվեն միջազգային ու տարածաշրջանային արդի խնդիրներ, ինչպես նաև կամփոփվեն ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները։
Ավելին՝ այստեղ