Իրադրությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռիսկեր է պարունակում մեր երկրների անվտանգության համար. Պուտին
ՔաղաքականությունՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեսակապի միջոցով հանդես գալով ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում, որն անցկացվում է Դուշանբեում, ընդգծել է, որ իրադրությունը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում և կազմակերպության անդամ պետությունների արտաքին սահմաններին ոչ թե պարզապես անկայուն Է, այլև նոր մարտահրավերներ և ռիսկեր է պարունակում երկրների անվտանգության համար, գրում է «РИА Новости»-ն:
«Ինչպես արդեն նշվել է, իրադրությունը ՀԱՊԿ պատասխանատավության գոտում և անդամ պետությունների արտաքին սահմաններին ոչ միայն կայուն չէ, այլև նոր, իսկապես սուր մարտահրավերներ և ռիսկեր է կրում մեր երկրների անվտանգության համար»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ ղեկավարները Դուշանբեում կայացած նիստում հաստատել են Արագ արձագանքման հավաքական ուժերին ժամանակակից զենքով զինելու ծրագիրը, հետևում է գագաթնաժողովի ավարտին ընդունված հռչակագրի տեքստից:
Նրանք նաև համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է ռազմական ոստիկանության, ռազմական հետախուզության, զինվորական դատախազության և դատարանների ստեղծում:
Ավելին՝ այստեղ