Բարսելոնայի փոխնախագահը մեկնաբանել է Կումանին հեռացնելու մասին շշուկները
Սպորտ«Բարսելոնայի» փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու շշուկների մասին:
«Տնօրենների խորհրդի նիստի ժամանակ Կումանի հարցը չի բարձրաձայնվել: Մեզ բաժին էր հասել շատ ուժեղ մրցակից` ոչ այնքան լավ ժամանակաշրջանում:
Կումանին հեռացնելով` մենք հետքայլ կկատարենք: Դա այնքան էլ խելամիտ որոշում չէ»,-Ռոմեուի խոսքերն է մեջբերում AS-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ակումբի տնօրենների խորհրդի մի քանի անդամներ պահանջել էին` Կումանին ազատել զբաղեցրած պաշտոնից: