ՌԴ Պետդումայի ընտրություններն անցկացվում են նաև Հայաստանում
ՔաղաքականությունՌուսաստանի Դաշնության ութերորդ գումարման Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրությունները անցկացվում են նաև Հայաստանում։ Լրագրողների հետ զրույցում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ, ընդհանուր առմամբ. Հայաստանում ստեղծվել է 6 ընտրատեղամաս՝ ՌԴ դեսպանատանը, «Էրեբունի» օդանավակայանում և Գյումրիում, որից մեկը՝ ՌԴ գլխավոր հյուպատոսարանում և երեքը՝ ռուսական 102-րդ ռազմական բազայում։
«Քվեարկությունը բնականոն ընթանում է։ Ռուսաստանի օրենսդրության համապատասխան ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները ՌԴ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը ապահովելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել ՝ ՌԴ դեսպանը։
Կոպիրկինը քաղաքացիների ակտիվությունը նորմալ է գնահատել։ Ըստ դիվանագետի՝ ՌԴ դեսպանատան ընտրատեղամասում շուրջ 300 քաղաքացի արդեն իսկ քվեարկել է։
Ավելին՝ այստեղ