Լրահոս
Կարևոր


«Ջուջուլակերներն» ու պետության վախճանը. մեղքը նախկինների վզին փաթաթելու նուրբ արվեստը

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի հայտնի հարյուր փաստերի մեջ, իհարկե, դուք չեք գտնի մի ակնհայտ, չափազանց անխնամ կերպով թաքցվող փաստ՝  «Հայկական ժամանակ»-ի խմբագրականները շարունակում է գրել ժողովրդի վարչապետը, թերևս լավ իմանալով, որ մեկ ուրիշի հանձնարարելու դեպքում, ինչպես փաշինյանական ամբողջ թիմում, այդ մի գործն էլ են «պրավալ» տալու...

Եվ այսպես, օրեր առաջ իր խմբագրականում Փաշինյանը դժգոհում է նախկին իշխանություններից, որ նրանք խոսում են ոչ թե այն մասին, թե ինչ լավն են (էին) իրենք, այլ այն մասին, թե ինչ վատն են գործող իշխանությունները...

Սա ասում է մի մարդ, ում թե ընդդիմադիր, թե իշխանական գործունեությունը ամբողջովին կառուցված է եղել հակադրության, ատելության և թշնամական դիսկուրսի վրա...

Փաշինյանը մի բան կամ չի հասկանում, կամ չհասկանալու է տալիս, որ որպեսզի նախկին իշխանությունների և նրանց սատարող ուժերի դիսկուրսը ծավալվի այլ հարթության մեջ, ինքը և իր իշխանությունը առնվազն մի քիչ, մի չնչին տոկոս պետք է լավը լինեին նախկիններից...

Համաձայնվենք, որ շատ կոմֆորտ է հագնել նախկինների կարած և քո կողմից ամենավերջին լուտանքների արժանացած սահմանադրական կոստյումը, եռապատկել «ախռանիկների» ու աղախինների բանակը, քառասունհինգ հազար դոլարանոց վարսավիր պահել, բառացիորեն սեռական բռնության ենթարկել սահմանադրական ինստիտուտներն ու արդարադատությունն ընդհանրապես և մի հատ էլ մուննաթ գալ՝ նախկինները ասում են՝ դու լավը չես... Եղբայր, դու ախր անընդհատ ավելի վատն ես դառնում, ու հենց այդտեղ ես նախկիններին քո վրա մուննաթ գալու բարոյական իրավունք տալիս...

Հոդվածի հեղինակը, ըստ էության, չի էլ կարողանում փախչել իրականությունից և ֆիքսում է. «Ուշագրավն այն է, որ այս քննադատությունները հիմնականում տեղին են։ Այո, իսկապես էլ՝ նախկին իշխանությունների օրոք ու նրանց մասնակցությամբ տեղի ունեցած ահռելի թալանի միայն մի չնչին մասն է վերադարձվել, ռուսներն իսկապես էլ միջազգային գների անկման ֆոնին թանկացնում են գազը՝ վստահ լինելով, որ դա սոցիալական խնդիրներ կառաջացնի, Ադրբեջանն էլ մեզանից անընդունելի զիջումներ է ակնկալում ու սպառնում պատերազմով»...

Թալանի մասով. այդ դուք եք տասնամյակներ շարունակ հրապարակ նետել թեզը՝ ժողովուրդ, դուք վատ եք ապրում, որովհետև ձեզ թալանել են, տվեք մեզ իշխանություն և մենք կոպեկ - կոպեկ այդ փողերը հետ կբերենք և դուք տանը, հեռուստացույցի առաջ փռված, կսկսեք առոք - փառոք ապրել... Տասնամյակների ձեր գեներացրած ատելությամբ գալով իշխանության՝ հասկացաք, որ աղքատությունը պողոսների գլխի մեջ է, իսկ այդ պողոսները ձեզնից ոչ թե ռեալ գործ էին ուզում, այլ ձեր միֆականացրած «թալանյալ» միլիարդները, որը, ինչպես տեսաք, չկա...

Յուրաքանչյուր, այդ թվում ձեր իշխանության մեջ ատկատներ, ապօրինի հարստացում և կոռուպցիա, անշուշտ, կա, բայց ձեր երազած թալանը չտեսնելով, հասկացաք, որ ամբողջական «պրավալ» եք գնում...

Ինչ վերաբերում է ռուսական գազին, ախր բացեիբաց խոստովանում ես, որ դա քո մեղքն է, քո փնթի, տնավարի արտաքին քաղաքականության, կամ, ավելի շուտ, դրա բացակայության արդյունքը...
Տարիներ շարունակ նույն նախկիններին մեղադրում էիր՝ գազը թանկ եք ծախում, հայ - հարայ, թալանում եք, ու ինչ պարզվեց՝ թե խաղ էին կանչում, թե ջանգյուլում երգում՝ գազը չէր թանկանում, Ռուսաստանն էլ ստաբիլ հարաբերություն էր պահում Հայաստանի հետ...

Հիմա՝ ումից ես նեղանում, Նիկոլ Վովայիչ... Ընդդիմադիր հռետորաբանությամբ ու ամեն ինչը նախկինների վրա գցելու փնթի գործելաոճով ամեն ժամ դու պետությունը «վարի ես տալիս», ու վատն այն է, որ դա անում ես՝ գիտակցելով, որ դու և քո թիմը կատարյալ ձախողված եք բոլոր ոլորտներում...

Իսկ էն փնթիների ոհմակը, որ քո ջուջուլակերների դասն է գոյացրել, մի օր քեզ քարշ է տալու կառափնարան...

Հուսանք՝ քաղաքական կառափնարան...

Տիգրան Միրզոյան

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան