Սերբիայի և Կոսովոյի միջև լարվածությունը սրվում է. սերբերը տանկեր են կուտակում սահմանին (տեսանյութ)
ՎիդեոՍերբիայի իշխանությունները մարտական պատրաստության են բերել բանակը Կոսովոյի հետ սահմանին: Այս միջոցը ձեռնարկվել է ի պատասխան Կոսովոյի հատուկ նշանակության ջոկատների տեղափոխման` Սերբիայի կողմից երկու անցակետերի արգելափակման պատճառով: Այս մասին գրում է Rosbalt-ը՝ հղում կատարելով Balkan Observer-ի Facebook-ին:
Ականատեսները տեսագրել են, թե ինչպես են տանկերը կուտակվում սահմանային անցակետի մոտ գտնվող Ռաշկա գյուղում: Բացի այդ, շաբաթ օրը Ռուսաստանի կողմից նվիրաբերված ՄիԳ-29 կործանիչները ցուցադրական պարեկություն են իրականացրել Կոսովոյի հարավային շրջանի և Մետոխիայի հետ սահմանի մոտ:
Յարինեի և Բրնյակի սահմանային կետերը փակ են սեպտեմբերի 20-ից այն բանից հետո, երբ Կոսովոյի ղեկավարությունը սկսեց սերբական համարներով մեքենաների վրա տեղադրել իրենց համարանիշները:
Մի քանի տարի առաջ ազատ երթևեկության մասին Բրյուսելյան համաձայնագիրը Կոսովոյում ավտոմեքենաների սեփականատերերին պարտավորեցրել էր սերբականի փոխարեն օգտագործել Կոսովոյի պետհամարանիշները: Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին ասել էր, որ կճանաչի Սերբիայի նշանները, եթե վերջինս նույնը անի: Սակայն Սերբիայի առաջնորդ Ալեքսանդր Վուչիչը ժամանակավորապես հրաժարվեց շարունակել բանակցությունները: