Հայտնի դերասանուհին հոսպիտալացվել է
ՀասարակությունԴերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Լարիսա Գուզեևան տեղափոխվել է Կոմունարկայի Մոսկվայի թիվ 40 հիվանդանոց: Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ հղում անելով աղբյուրին:
Հրատարակության զրուցակցի խոսքով՝ համակարգչային տոմոգրաֆիայից և COVID-19-ի փորձարկումներից հետո հեռուստահաղորդավարուհու ինքնազգացողության վատացման պատճառը չի պարզվել: Մասնագետները նշում են, որ նա «ծանր սթրեսի մեջ էր»: Դեռ հայտնի չէ, թե 62-ամյա դերասանուհու մոտ ի վերջո ինչ ախտորոշում է եղել: