Լրահոս
Կարևոր


Իրանական բանակը մոտենում է Ադրբեջանի սահմանին. իրանա-ադրբեջանական հարաբերությունների «անսպասելի խափանում». ո՞վ խանգարեց Իրանին ստանալ այն, ինչի հույս ուներ. Regnum

Հասարակություն

 

Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումերս Հեյդարին տեղեկացրել է, որ բանակը զորավարժություններ է սկսում երկրի հյուսիսարևմտյան շրջանում, որն ընդգրկում է Արդեբիլ, Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան և Զանջան նահանգները: Զորավարժությունների մասշտաբները որոշված չեն, սակայն հրամանատարի խոսքով՝ գործարկվելու են հաուբիցներ, անօդաչուներ, ուղղաթիռներ և զրահատեխնիկա:

Իրանական փորձագիտական շրջանակներում նշում են, որ նման ուսումնավարժանքներ վերջին անգամ տեղի են ունեցել անցյալ տարի, երբ ընթանում էր Արցախյան պատերազմը: Այս մասին գրում է «Ռեգնում» գործակալության խմբագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ վերլուծելով ներկա պահին մեկնարկող զորավարժությունների պատճառը:

Քաղաքագետը նշում է, որ «Բաքվում զգոնություն են դրսևորում»: Վերջինս հիշեցնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով իրանական զորավարժությունններին, շեշտել էր, որ «անկախության 30 տարվա ընթացքում նման իրադարձություններ չեն եղել, ինչո՞ւ են հենց հիմա իրականացվում»:

«Եթե իրադարձությունների ընթացքը վերլուծենք տեղեկատվական տիրույթում հրապարակված հաղորդագրություններով, ապա Բաքվի և Թեհրանի միջև լարվածությունը սկսվել է իրանական էներգառեսուրսների՝ Հայաստան և Լեռնային Ղարաբաղ մատակարարման պատճառով: Ի պատասխան ադրբեջանական իշխանությունները սկսեցին կանգնեցնել իրանական տրանսպորտային միջոցներն ու յուրաքանչյուր վարորդից 100 դոլար պահանջել որպես հարկ: Թեհրանն էլ սկսեց զորքեր մոտեցնել Ադրբեջանի հետ սահմանին: Դրան հաջորդեց «Իսլամական հեղափոխությա պահապանների կորպուսի» փոխղեկավար Ալի Ֆադավիի քննադատությունն Ալիևի հասցեին»,- նկատում է Տարասովը:

Ինչպես վերջինս նշում է, խնդիրն այն է, որ Արցախյան պատերազմի հետևանքով Գորիս-Կապան ճանապարհի մի մասը, որով անցնում են իրանական մեքենաները, հայտնվել է Բաքվի վերահսկողության տակ: Մաքսային ստուգում իրականացնելու Ադրբեջանի պահանջը վրդովմունք է առաջացրել Թեհրանում: Չէ՞ որ, ըստ Տարասովի, մի շարք փորձագետներ կարծում են, որ խնդիրը կարելի էր հարթել իրավական տիրույթում: Իրանը նախկինում էլ աջակցում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Սակայն այս անգամ «անսպասելի խափանում» տեղի ունեցավ:

Որոշ փորձագետներ իրանական ակտիվությունը կապում են վերջերս Նախիջանում  թուրք-ադրբեջանական «Անխափան եղբայրություն» և Կասպից ծովում «Երեք եղբայր-2021» խորագրերով տեղի ունեցած զորավարժությունների հետ: Սակայն նման մանրևները տարածաշրջանում առաջին անգամ չէ, որ անցկացվում են, և Թեհրանը մինչ օրս դրանց չէր արձագանքել: Այլ վերլուծաբաններ ուշադրություն են հրավիրում Իրանի հնարավոր դժգոհությանն Արցախյան պատերազմի արդյունքներից, ինչը հանգեցրել է Թուրքիայի ազդեցության ուժեղացմանը տարածաշրջանում:

Արաբ դիտորդները պնդում են, որ այն պահին երբ Ղարաբաղը ռազմական գործողությունների կիզակետում էր, «Թեհրանը գտնվում էր պատերազմի շեմին և կարող էր միջամտել իրադարձությունների ընթացքին»: Այս թեզի հիմքում ընկած է ենթադրությունը, որ «պատերազմը Լեռնային Ղարաբաղում մեծ ռազմավարական խաղի մի մասն էր», որի ընթացքում Թեհրանն ու Բաքուն գաղտնի համաձայնագիր են կնքել, որը ենթադրում էր այսպես կոչված՝ հետպատերազմական շրջանում Իրանի միջամտությունը՝ որպես միջնորդի, և ոչ թե Թուրքիայի: Նման տեսակետ է հայտնում Միջազգային հարաբերությունների և անվտանգության գերմանական ինստիտուտի աշխատակից Համիդրեզա Ազիզին: Նրա խոսքով՝ «այն ժամանակ Իրանն Ադրբեջանի կողմից էր՝ աջակցելով տարածքային ամբողջականության վերականգնմանը՝ հակամարտության ավարտից հետո պատասխան արտոնությունների մասին Բաքվի խոստման դիմաց»:

«Սակայն Թեհրանը չստացավ այն, ինչի հույս ուներ: Ինչ-որ մեկը խանգարեց: Սակայն ո՞վ»,- գրում է փորձագետը:

«Այս առնչությամբ մեծ ուշադրության է արժանի Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեի հայտարարությունն այն մասին, որ «Թեհրանը չի հանդուրժի սիոնիստական ռեժիմի ներկայությունն իր սահմանների մոտ»: Իրանը վաղուց մեղադրում է Ադրբեջանին Իսրայելի հետ համագործակցելու մեջ, սակայն թե ինչով է բացատրվում ներկայիս իրանական բողոքը հրեաների և պահանջները Բաքվի նկատմամբ, բացառությամբ այն ընդհանուր խոսքերից, որ «ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի և Իսրայելի համագործակցությունն էլ ավելի ինտենսիվ և տեսանելի է դարձել», դժվար է հասկանալ: Հնարավոր է, որ ժամանակի հետ այդ ինտրիգի որոշ մանրամասներ հայտնի դառնան: Համենայն դեպս, երբ 2016 թվականի ապրիլին բախումներ սկսվեցին ղարաբաղյան ճակատում, իսրայելայական «Հարեեց» պարբերականը գրում էր, որ Իրանին շրջափակման մեջ առնելու նպատակով Իսրայելը կիրառել է Թուրքիայի և անգամ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վերականգնման սխեման՝ չնայելով այլ խաղացողների կարծիքներին՝ սակայն և չներկանալով որպես հակամարտության տեսանելի կողմ»,- նշում է հոդվածագիրը՝ հավելելով, որ այդ սխեման աշխատել է երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ, իսկ Ադրբեջանը կարող է դառնալ կամ արդեն դարձել է բնական կամուրջ Իսրայելի և Թուրքիայի միջև:

Վերլուծաբանը գրում է, որ Իրանում տեղեկատվական արշավ է մեկնարկել Բաքվի դեմ, իսկ տեղի ԶԼՄ-ները հայտնում են Ադրբեջանում իսլամական դիմադրության նոր ընդհատակյա շարժման ստեղծման մասին: Նշվում է, որ այդ շարժման դրոշի վրա տեղադրված նշանն ակնհայտ նմանություն ունի Թեհրանի կողմից աջակցություն վայելող շիաների միավորումների հետ, որոնք ստեղծվել են ԻՀՊԿ-ի աջակցությամբ:  

Ինչպես աղբյուրը նկատում է, պարսկական ազգայնականության աճին ի պատասխան ուժեղանում է ադրբեջանական և այլ փոքրամասնությունների ազգայնականությունը, ինչը Թեհրանում խիստ քաղաքական զգոնություն է ի հայտ բերում: Միևնույն ժամանակ, հնարավոր է, որ դա նաև պատահական համընկնում է, սակայն հենց հիմա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է փոփոխություններ անել «Ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին» օրենքում (National Defense Authorization Act)՝ կապված Ադրբեջանի հետ: Փոփոխություններն առաջարկել են կալիֆոռնիացի պատգամավորներ Թոնի Քարդենասը, Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը: Փոփոխությունները ենթադրում են, որ «Թուրքիան և Ադրբեջանն արտասահմանցի վարձկանների են օգտագործել 44-օրյա պատերազմի ընթացքում»:

«Իրադարձությունների նման ընթացքը ամենաանհավանական վարկածների բազմություն է ծնում: Այսպես, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, օրինակ, բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը և կոչ է արել վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը, ինչը և տեղի է ունենում: ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկիրը՝ Ֆրանսիան, նույնպես անավարտ է համարում ղարաբաղյան հակամարտությունը և մտադիր է բարձրացնել տարածաշրջանի կարգավիճակի հարցը: Այնպես որ ակնհայտ է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան հյուսիսից, իսկ Իրանը հարավից սկսել են տարբեր շարժառիթներով և տարբեր նպատաներով խաղարկել «հայկական քարտեզը»: Միևնույն ժամանակ Թուրքիան շարունակում է ակտիվություն դրսևորել տարածաշրջանում, որը Թեհրանը համարում է իր շահերի գոտին և հայտարարում է ուժի ցուցադրման պատրաստակամության մասին: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները պայմանավորվել են եռակողմ հանդիպում անցկացնել Թեհրանում, թեև հստակ ամսաթիվ դեռևս չի հայտարարվել: Այնպես որ, տպավորություն է ստեղծվում, որ Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում ինչ-որ կարևոր իրադարձություններ են հասունանում»,- եզրափակում է փորձագետը:

 

Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանՆպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ Tasnim