Եթե Հայաստանը տա ականների քարտեզները, Ադրբեջանը համարժեք կպատասխանի․ Ալիև
ՀասարակությունԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանն ադրբեջանական կողմին հանձնի Լեռնային Ղարաբաղում ականապատ հատվածների քարտեզները, Բաքվի պատասխանն ադեկվատ կլինի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, այս մասին Ալիևը խոսել է EFE-ին տված հարցազրույցում:
«Եթե նրանք (խմբ.- հայկական կողմը) դա անեն, բարի կամք դրսևորեն, մենք դրան ադեկվատ պատասխան կտանք»,- ասել է Ալիևը: Նա ընդգծել է, որ ականապատ տարածքների քարտեզները չունենալու պատճառով նախորդ տարվա ընթացքում վիրավորվել կամ մահացել է 150 ադրբեջանցի զինծառայող կամ քաղաքացիական անձ: