ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
ՀասարակությունՌուս խաղաղապահները բարեգործական կազմակերպությունների հետ օգնություն են տրամադրել Ստեփանակերտում դպրոց-ինտերնատի սաներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Այսօր մենք հումանիտար ակցիա ենք իրականացրել Ստեփանակերտի մանկատանը, կոշիկներ, գրենական պիտույքներ տրամադրել։ Մարդասիրական բեռը տրամադրվել է բարեգործական կազմակերպությունների կողմից, որը Ստեփանակերտ են հասցրել խաղաղապահ ուժերը»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Սերգեյ Վլադիմիրովը։
Ստեփանակերտի դպրոց-ինտերնատում կա 19 սան։
Երեխաները եւ դպրոցի դաստիարակները շնորհակալություն են հայտնել ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետներին եւ բարեգործական հիմնադրամին։
«Մենք երեխաներին կոշիկ, գրենական պիտույքներ ենք հասցրել, 19 երեխա այժմ բնակվում է մանկատանը, նրանք ունեն ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ հոգեբանական խնդիրներ։ Շնորհակալություն ռուս խաղաղապահներին համատեղ գործունեության համար, հետագայում եւս կաշխատենք՝ ի շահ ամբողջ աշխարհում խաղաղության»,-ասել է բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Ալեսյա Պոդոլսկայան։