Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Քաղաքականություն«Ադրբեջանական կողմը միշտ բաց է երկխոսության համար, և Ադրբեջանը նախընտրում է ցանկացած տարաձայնություն լուծել բանակցությունների միջոցով: Հետկոնֆլիկտային փուլում մենք բազմիցս հայտարարել ենք հայկական կողմի հետ բանակցությունների պատրաստակամության մասին»,-այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան։
«Օգտակար ենք համարում հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը միտված հարցերի քննարկումը: Որոշ ժամանակ առաջ Նյու Յորքում տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: Մենք չենք բացառում ապագայում նման հանդիպում նորից անցկացնել», - ասել է Աբդուլաևան: Նա հավելել է, որ Ադրբեջանը բազմիցս նշել է, որ «ներկա փուլում անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել երեք պետությունների ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարությունների իրականացմանը: «Հայտնի է, որ այստեղ կան մի շարք բաց հարցեր: Մենք կարծում ենք, որ հաղորդակցության բացումը, սահմանազատման շուրջ բանակցությունների սկիզբը կարող են առողջ հիմք ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ կառուցողական առաջընթացի համար»,-ասել է Աբդուլաևան: