ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ՀասարակությունՀոկտեմբերի 5-ից 7-ը N զորամիավորման զորամասերի հրամկազմի հետ անցկացվել են եռօրյա հավաքներ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն:
Հավաքների ընթացքում ներկայացվել են մարտական պատրաստության, զորքերի ծառայության, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի, թիկունքի ապահովման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ առաջնային խնդիրները, տրվել են ստորաբաժանումները ձմեռային փուլին նախապատրաստելու և առկա խնդիրները նշված ժամկետներում վերացնելու հանձնարարականներ։