Լատվիայում չպատվաստվածներին արգելել են խանութ մտնել
ՀասարակությունԼատվիայում չպատվաստվածներին արգելել են խանութ մտնել։ Բացառություն են առաջին անհրաժեշտության առեւտրի կետերը։ Այս մասին հայտարարել է Լատվիայի վարչապետ Քրիշյանիս Քարինշը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա կոչ է արել բնակիչներին անցնել հեռավար աշխատանքի։ Ինչպես նաեւ բոլոր աշակերտները պարտավոր կլինեն դիմակ կրել։