Նիկոլ Փաշինյանը նոր հրաման է ստորագրել
ՔաղաքականությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հոկտեմբերի 7-ին, որոշում է ստորագրել Արտաշատի համայնքապետի պաշտոնակատարի նշանակման մասին: Որոշման մեջ նշվում է․ « Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Կառլեն Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»: Արտաշատ համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանը հոկեմբերի 1-ին նշել էր, որ վայր է դնում համայնքի ղեկավարի լիազորությունները այլ աշխատանքի անցնելու հետ կապված: