Լրահոս
Կարևոր


«Հերթական դասական պոպուլիզմ, բյուջեի միջոցների անիմաստ վատնում». «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

2022 թ. բյուջեի առաջնահերթությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս: Փաստորեն, պատերազմը խելքի չբերեց բյուջեի նախագիծը կազմողներին: Անդրադառնալով կառավարության կողմից հաստատված՝ 2022 թ. բյուջեի նախագծին՝ այս մասին «Փաստի» հետ զրույցում նշեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը:

Նրա կարծիքով, առաջնահերթությունները բոլորովին այլ պետք է լինեին: «Հայաստանի հետագա զարգացման, հզորացման ու, ընդհանրապես, շնչելուն և ապրելուն միտված առաջնահերթությունների շարքում կրթության և գիտության ոլորտն եմ կարևորում, որտեղ նշված տեսանկյունից որևէ լուրջ բարեփոխում չի իրականացվում: Լուրջ բարեփոխումներ չկան նաև անվտանգության առումով: Ինչ վերաբերում է սոցիալական ոլորտին, ապա որոշակի ավելացումներ կան, որոնք ոչ թե դրական, այլ բացասական են: Օրինակ՝ կարելի էր սոցիալապես անապահով խավի ընտանիքներին երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնունդի համար ամսական ավելի բարձր սոցիալական օժանդակություն սահմանել, բայց սոցիալապես ապահով անձանց երրորդ զավակի համար գումար չտրամադրել: Սա ծնելիության խթանմանն ու սոցիալական բեռը կիսելուն ուղղված քայլ չէ: Սա պետական միջոցների վատնում է: Եթե 2022-ից 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխային տրամադրվող 50 հազարները դարձնեինք 100 ու այն նպատակային միայն սոցիալապես խոցելի խմբերին տրամադրեինք, դա արդեն նորմալ քայլ կլիներ»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով 2022թ. բյուջեում նշված մի շարք թիրախային ցուցանիշների՝ Ն. Սարգսյանը հավելեց. «Բյուջեի նախագծում գնաճը նախատեսվում է 7,4, տնտեսական աճը՝ 6,5 տոկոս: Ստացվում է, որ ապրանքները, ծառայությունները թանկանալու են 7,4 տոկոսով, իսկ համախառն սպառումը և արտահանումը լինելու է 6,5 տոկոս: Ստացվում է նաև, որ տնտեսական աճն ապահովում ենք գնաճի հաշվին: Ընդ որում, տնտեսական աճը գնաճին չի գերազանցում: Փաստորեն, պետական ֆինանսական համար մեկ փաստաթղթով 1 տոկոս տնտեսական անկում ենք նպատակադրում»:

Նշենք, որ 2022 թ. բյուջեն, ըստ այն կազմողների, հիմնված է կառավարության 20212026 թթ. ծրագրի վրա: Մինչդեռ, նույն 2021 թվականի ՀՀ պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի առումով արդեն իսկ խնդիրներ են արձանագրվել, թեպետ նախորդ տարի այլ խոստումներ էին հնչում:

«Եթե փաստաթուղթը ներկայացնողին չենք վստահում, ինչի համար բավականին կշռադատված փաստարկներ կան, ապա այս փաստաթղթին ևս չարժե վստահել: Եթե ինֆորմացիա մատակարարողը մեկ-երկու անգամ խաբում է, 3-րդ անգամ ինչո՞ւ հավատալ նրան: Կառավարությունը բավականին մեծ ծավալով կապիտալ ծախսեր էր նպատակադրել, որը կիսով չափ թերակատարեց: Այժմ նպատակադրել է, որ 2022 թվականի կապիտալ ծախսերը կկատարվեն: Կներեք, բայց քուանշ եմ տալիս, չեմ հավատում: Բացի այդ, մատնանշված առաջնահերթություններով եմ ստեղծած բարիքը դիտարկում: Եթե կապիտալ ծախսերի առումով առաջնահերթ ենք համարում կառավարության, նախագահական նստավայրի, Ազգային ժողովի շենքային պայմանների բարելավումը, ճանապարհային բարեկարգումները, ինչպես նաև իրենց սիրած ասֆալտի վնասված հատվածների վերանորոգումները, ապա ինձ համար դրանք առաջնահերթություն չեն: Առաջնահերթություն ինձ համար Սյունիքի մարզի թունելների, նոր, լայն ու հարմարավետ ճանապարհների ու կամուրջների կառուցումն է: Մենք ամեն օր պետք է կառուցենք: Արդյունքի հանելու համար տասը քայլ գոյություն ունի, եթե տասը քայլից մեկը իրականացնում ենք, մյուսները՝ ոչ, արդյունքի չենք հասնում»,-ասաց Ն. Սարգսյանը՝ հավելելով, որ այս դեպքում այդ մեկ քայլն էլ է անիմաստ դառնում:

«Մենք մարդուն կրթելու, նրա բարեկեցությունն ապահովելու առաջնային խնդիր ունենք, բայց մինչ այդ նախ պետք է այդ մարդու անվտանգությունն ապահովել: Եթե պետությունը կյանքի իրավունքը չի երաշխավորում, եթե անվտանգային համակարգ չի ստեղծում, ապա ի՞նչ կրթության կամ ի՞նչ առողջապահության մասին կարող է խոսք լինել»,-նկատեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է 2022 թվականի հունվարի 1-ից բարձրացնել կենսաթոշակների, նաև նպաստների չափը: Մասնավորաբար, նախատեսվում է 2100 դրամով բարձրացնել նվազագույն կենսաթոշակի չափը՝ այն սահմանելով 28,600 դրամ՝ ներկայումս սահմանված 26,500 դրամի փոխարեն: Ն. Սարգսյանն այս առումով մի քանի դիտարկում արեց:

«Առհասարակ, մարդկանց, ովքեր հեռու են տնտեսագիտությունից, շատ հեշտ է խաբել, իսկ այս քայլով պարզապես խաբում են թոշակառուներին:Այն պայմաններում, երբ շատ, այդ թվում՝ առաջին անհրաժեշտության ապրանքները կրկնակի գնաճի են ենթարկվել, թոշակները 2000 դրամ բարձրացնելով՝ նույնիսկ չի փոխհատուցվում այս ընթացքի գնաճը, ուր մնաց՝ ակնկալվող գնաճը փոխհատուցվի: Անիմաստ է սա: Ավելի լավ է չբարձրացնել կենսաթոշակը, սոցիալական նպաստները, բայց կարգավորել գնաճը: Տնօրինվող եկամուտը ենթադրում է եկամուտների և կատարվելիք ծախսերի համադրելիություն: Պատկերացրեք՝ վաստակում ենք 20 հազար դրամ, բայց ամսական ծախսերի համար անհրաժեշտ է 10 հազար դրամ: Սա հերթական դասական պոպուլիզմն է՝ բյուջեի միջոցների անիմաստ վատնում: Նույն 2000 դրամները կարելի է հավաքել, նպատակային ծախսել գնաճը թույլատրելի շեմին պահելու համար»,-եզրափակեց Ն. Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանՆպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ Tasnim