Փաշինյանը կոչ է արել պաշտպանել ԵԱՏՄ շուկան արտաքին ճնշումներից
ՔաղաքականությունՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԵԱՏՄ ներքին շուկան արտաքին տնտեսական ճնշումից պաշտպանելու անհրաժեշտության մասին:
«Այսօրվա դրությամբ արդիական է նաև միության ներքին շուկայի պաշտպանության հարցը բացասական ազդեցության դեպքում, որն ի հայտ է գալիս երրորդ երկրների տնտեսական ճնշման հետևանքով»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը ելույթ ունենալով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, որն անցնում է առցնաց ձևաչափով:
Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է սերտ համագործակցության՝ ընդհանուր մոտեցումներ մշակելու ուղիներ գտնելու հարցում՝ հաշվի առնելով անդամ երկրների փորձը: