Պուտինը խոսել է հայ-ռուսական համագործակցության մասին
ՔաղաքականությունՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի խոսքով դիմել է Հայ-ռուսական միջռեգիոնալ ֆորումի մասնակիցներին եւ նկատել, որ երկու երկրների միջեւ ձեւավորված կա բովանդակային առումով տարողունակ երկխոսություն ու արդյունավետ համագործակցություն տարբեր ուղղություններով։ «Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են բազմադարյա բարեկամության եւ փոխադարձ հարգանքի վրա,մ կրում են ճշմարիտ դաշնակցային բնութ։
Մեր պետությունների միջեւ հաստատվածխ կա բովանդակային առումով տարողունակ քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն տարբեր ոլորտներում։ Չափազանց կարեւոր դերակատարություն հայ-ռուսական կապերի զարգացման գործում խաղում է միջռեգիոնալ գործակցությունը, որը թույլ է տալիս իրականացնել փոխշահավեց նախագծեր տնտեսության սոցիալական ոլորտի, ենթակառուցվածքային ոլորտի, հումանիտար եւ այլ ոլորտներում»,- մասնավորապես ասել է Պուտինը։