Բերանի խոցեր. մասնագետները կորոնավիրուսի մեկ այլ ախտանիշ են նշել
ԱպրելակերպԿորոնավիրուսը կարող է մի շարք բորբոքային պրոցեսներ առաջացնել հիվանդների բերանի խոռոչում, նախազգուշացնում են ատամնաբույժները Բրազիլիայում:
«Լենտա»-յի փոխանցմամբ՝ մասնագետների կարծիքով, կոոնավիրուսը խոցերի եւ ճարպագնդերի, ինչպես նաեւ լեզվի վրա ճքերի պատճառ է դարձել հոսպիտալացված տարեց հիվանդներից մեկի մոտ:
Այս հիվանդի հետ աշխատող բժիշկները եզրակացրել են որ դա երկրորդական վնասվածքներ են, որոնք առաջանում են կորոնավիրուսի հետեւանքով առողջության համակարգային վատթարացումից: