Լրահոս
Կարևոր


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի հարցի լուծումը փոխզիջումներ է պահանջում. Պուտին

Վիդեո

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի հարցի լուծումը փոխզիջումներ է պահանջում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, դադարեցնելով արյունահեղությունը Ղարաբաղում, դրսեւորելով քաղաքական իմաստություն։ «Առաջին հերթին՝ պետք է արժանին մատուցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի քաղաքական իմաստությանը։ Այնուհանդերձ, չնայած ներկա իրադարձությունների ողջ ողբերգությանը, նրանք կարողացան վեր կանգնել այսրոպեական քաղաքական կոնյունկտուրայից եւ շատ պատասխանատու որոշում կայացնել ։ Ես գիտեմ, որ, որքան էլ տարօրինակ լինի, եւ մեկ, եւ մյուս երկրում պահանջներ կան իրենց ղեկավարների դեմ։ Միշտ էլ կան քաղաքական ուժեր, որոնք ինչ-որ բանից դժգոհ են կամ կարծում են, որ կարելի էր ավելին անել։ Բայց պատասխանը միշտ կա. «Փորձեք ավելի լավ անել»: Այնուամենայնիվ, Ալիեւին եւ Փաշինյանին հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը։

Բայց նույնիսկ բանը միայն այդ չէ: Թեեւ չկա ավելի կարեւոր բան, քան մարդկային կյանքերի պահպանումը։ Այնուամենայնիվ, դեռ կան կարեւոր գործոններ: Մասնավորապես, անհրաժեշտ է պայմաններ ստեղծել ամբողջ տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար: Այդ պայմանները կարող են ստեղծվել միայն այն դեպքում, երբ երկու կողմերն ընդունեն ձեռք բերված պայմանավորվածությունները որպես երկարաժամկետ, եւ երկու կողմերն էլ գնահատեն առավելությունները, ուզում եմ սա ընդգծել՝ խաղաղ համակեցության առավելությունները: Իսկ դրանում բոլորն են շահագրգռված։ Ադրբեջանը շահագրգռված է Նախիջեւանի հետ նորմալ հաղորդակցության իրականացման եւ հաղորդակցությունների ապասառեցման հարցում։ Սա Հայաստանի առջեւ ծառացած առաջին խնդիրներից է։ Տարածաշրջանում ստեղծել արդյունավետ տնտեսական կյանք, արդյունավետ փոխգործակցություն: Այդ թվում՝ ապագայում Ադրբեջանի հետ։ Սկզբունքորեն Հայաստանը շահագրգռված է դրանում: Ապասառեցնել հարաբերությունները Թուրքիայի հետ, դրանց ժամանակակից բնույթ հաղորդել։ Եւ այս, եւ մեկ, եւ մյուս դեպքում պետք է հանգեցնի հիմնական նպատակի իրականացմանը՝ երկու պետությունների անվտանգ համակեցության եւ տնտեսական զարգացման պայմանների ստեղծմանը։ Հնարավո՞ր է դա անել, թե՞ ոչ: Հնարավոր է:

Մենք արեցին մեզանից կախված ամեն բան արյունահեղությունը դադարեցնելու համար, եւ ոչ միայն։ Մեր խաղաղապահները արժանապատվորեն կատարում են իրենց պարտքը: Ավելի քան 50 հազար փախստական արդեն վերադարձել է: Ընդհանուր առմամբ, հաջողվում է հակամարտության գոտում իրավիճակը պահպանել այն տեսքով, ինչպիսին հիմա է՝ ռազմական խոշոր գործողություններ չկան, եւ, ցավոք, պատահում են միջադեպեր։ Այո, ցավոք, երբեմն նույնիսկ մարդիկ են մահանում։ Սակայն միանգամայն իդեալիստական պատկեր երեւի դժվար է պատկերացնել այսքան տարիների դիմակայությունից հետո։

Այժմ ամենակարեւորը սահմանին իրավիճակի վերջնական կարգավորումն է։ Եվ այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության ոչինչ հնարավոր չէ անել։ Սակայն այստեղ, թերեւս, մեզ ուրիշ ոչ ոք պետք չէ, բացի երկու կողմերից։ Ինչո՞ւ: Կան պարզ պրագմատիկ բաներ` քարտեզներ, որոնք գտնվում են ռուսական բանակի գլխավոր շտաբում: Քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին էր սահմանը հանրապետությունների միջեւ խորհրդային շրջանում: Այս փաստաթղթերի հիման վրա պետք է հանգիստ նստել… երկու կողմերից… Կան բաներ, որոնք պահանջում են նաեւ փոխզիջումներ… ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթելու համար, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակելու համար: Ուստի անհրաժեշտ է, որ սա ճանաչեն եւ հասկանան երկու կողմերը: Հնարավո՞ր է դա անել, թե՞ ոչ։ Հնարավոր է: Սակայն մենք, իհարկե, նաեւ բազմակողմ ձեւաչափ գտնելու կողմնակից ենք, այդ թվում, ասենք, Մինսկի խմբի աշխատանքի ակտիվացման։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, այդ թվում՝ մեր գործընկերների հետ։ Գլխավորը հիմնական նպատակին հասնելն է՝ անվտանգության ստեղծումը եւ հարաբերությունների հետագա կառուցումը դրական առումով: Մինչ այժմ այն, ինչին մեր առջեւ նպատակ ենք դրել հասնել, ընդհանուր առմամբ, հաջողվել է հասնել։ 

Ավելին՝ այստեղ

 

Ռոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների