Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՔաղաքականությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն։
Վերջինս հոկտեմբերի 24-26-ը կլինի Մոսկվայում, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական համալիրի մասով խորհրդատվական կոմիտեի հերթական նիստին։
Վերադառնալուց հետո նա եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն։