Իննա Խոջամիրյանը և Վահե Զիրոյանը նորություն ունեն
ՖոտոPast.am-ը գրում է.
Արդեն տևական ժամանակ է, ինչ Իննա Խոջամիրյանը և Վահե Զիրոյանը համատեղ ծրագիր են պատրաստում, որ հանձնեն հանդիսատեսի դատին:
Past.am կայքը ձեր ուշադրությանն է ներկայացնում դերասանների հետաքրքիր նախագիծը, որը վերջերս է ծնունդ առել: Այն անվանել է «Chinga Choong» և արդեն եթերում է:
Նախագծի նպատակն է Հայաստանը ներկայացնել նորովի: Ցույց տալ ամենաանհավանական վայրերը, անցնել ամենադժվարանցանելի, վտանգավոր ու խրթին ճանապարհներով և այդ հետքրքիր ու էներգետիկ էմոցիաները փոխանցել հեռուստադիտողին:
Ստորև ձեզ ենք ներկայացնում նկարահանման հրապարակից մի քանի կադրեր, որոնք նախագծի հեղինակներն են հրապարակել իրենց ինստագրամյան էջերում: