Լրահոս
Կարևոր


Բժիշկը տաքարյուն էր, թմրամոլների հետ կարող էր բարձր ձայնով խոսել, շուտ բռնկվող էր. Գյումրիում բժիշկներ են ձերբակալվել

Հասարակություն

«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում մի քանի օր առաջ իրավապահները ստուգումներ են անցկացրել և առգրավել են մի շարք դեղորայքներ։ Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ընկերության բժիշկներից Արտաշես Սահակյանը և ավագ բուժքույր Ջուլիետա Սարգսյանը ծանուցվել են, որից հետո ձերբակալվել։

Դեպքի վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Նադյա Բաղդասարյանի հետ: Վերջինս նշեց, թե տեղյակ չէ՝ ինչ է կատարվում. «Մեզ մոտ ստուգումներ են անցկացրել, որի ընթացքում ամբողջ պահարանի մեջ եղած հոգեմետ դեղորայքը իրենց մատյաններով առգրավել են: Այդ նույն օրը երեկոյան 2 բժիշկներին ծանուցել են, որ ներկայանան ոտիկանություն, որտեղ էլ ձերբակալել են նրանց»,- պատմեց տնօրենը:

Անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե այդ 2 բժիշկները հոգեմետ դեղերի ապօրինի շրջանառություն են արել ու կաշառք են ստացել, Նադյա Բաղդասարյանը նշեց, որ տեղյակ չէ ոչնչից։ Մեր ճշգրտող հարցին, թե արդյոք վստահում է իր բուժաշխատողներին, Նադյա Բաղդասարայնը նախընտրեց տալ չեզոք պատասխան. «Վստահ չեմ նրանց հարցում, մարդը, անգամ, այսօր ինքն իրեն չի վստահում, պարզապես, չեմ կասկածել երբեք իրենց ազնվության և անաչառության վրա»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք այդ երկու բժիշկների վարքագծում որևէ տարօրինակ բան չի նկատել, նա պատասխանեց, թե նկատել է՝ միայն բժիշկ Արտաշես Սահակյանի վարքագծում. «Մեր բժիշկը մի քիչ տաքարյուն էր, հիվանդների հետ կարող էր բարձր ձայնով խոսել, շուտ բռնկվեր, դա էր միայն իմ և նրա բանավեճի թեման: Սակայն, դա էլ եմ հասկանում, երևի իր աշխատանքի բնույթից էր նման վարքագիծը, քանի որ բավականին դժվար է թմրամոլների հետ աշխատելը: Ինքը լավ մարդ ու լավ ընկեր է: Չեմ զգացել, որ իր շահի համար ունակ է վատ բան անելու, միշտ քչով է բավարարվել»,- ասաց մեր զրուցակիցը՝ նկարագրելով նաև ավագ բուժքրոջը, որը, ըստ նրա խոսքերի, բարի և պարզ անձնավորություն էր երևում.

«Ավագ բուժքույրը հրաշալի աշխատող էր, ամեն ինչը մաքուր ու պարզ էր: Ես երբ եկա այս հաստատություն, ինքը դեռ երկար տարիներ էր, ինչ աշխատում էր այստեղ: Բավականին փորձառու է, ես երբեք չեմ մտածել, որ ինքը կարող է հանկարծ ինչ-որ սխալ բան անել. երևի թյուրիմացություն է եղել կամ չի մտածել ինչ-որ բան անելուց առաջ»,- ասաց Նադյա Բաղդասարյանը: 

Զվարթ Պետրոսյան

Աղքատությունը աճում է Վայոց Ձորում․ Նարեկ ԿարապետյանՔարոզարշավ օր 3-րդ. ՈՒժեղ Եղեգնաձոր․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը Եղեգնաձորից տեսանյութ է հրապարակելԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Սուրեն Սուրենյանցը պատասխանում է քաղաքական օրակարգին և հանրությանը հետաքրքրող կարևոր հարցերինԱբովյանում կրկին ընդգծվեց գլխավոր ուղերձը՝ խաղաղ ու բարեկեցիկ Հայաստան յուրաքանչյուր ընտանիքի համար․ Գագիկ Ծառուկյան8 տարի անց Հայաստանում անկախ դատական իշխանություն չկա․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի ելույթը Վայքում«Ուժեղ Հայաստան»- ի ուղիղ եթերը ՎայքիցՎայքն էլ է սպասում փոփոխության․ միասին ենք Հայաստանը ուժեղ դարձնելուՓաշինյանը վարչապետն է, նախագահը, ԱԱԾ պետը, գլխավոր դատավորը, ԲԴԽ Նախագահը ու այդպես շարունակ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Եղեգնաձորում«Ուժեղ Հայաստան» քարոզարշավը․ ուղիղ«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներըԻնձ առավելագույն պայմաններն էին առաջարկում՝ մի հայտարարության դիմաց, որ քաղաքականություն չեմ մտնելու․ ԿարապետյանՀրաժարում «վարկային ստրկությունից». Սամվել Կարապետյանն առաջարկել է երաշխավորված եկամուտների համակարգՍյունիքն ու Մեղրին դատապարտված են լավ ապրելու. Նարեկ ԿարապետյանՈւղիղ․ «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Իջևանում ենՄարդիկ իրենց գումարները ծախսելու են բարեկեցության, ոչ թե նարկոտիկներ օգտագործելու կամ խաղամոլությամբ զբաղվելու վրա. Կարապետյան (Տեսանյութ)Սրանց համար մեկ սկզբունք կա. ոնց անեն 300 հազար ադրբեջանցի բերեն, տեղավորեն. Սամվել ԿարապետյանՊարտվել չի նշանակում լինել սխալ. Ալիևի հայտարարության մասին․ Էդմոն Մարուքյան6,9 մլրդ ամն դոլարի սուտը․ Հրայր ԿամենդատյանՈւղիղ. «Հայաստան» դաշինքի անդամները Դիլիջանում ենՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լսում է գյուղերի խնդիրներն ու առաջարկում լուծումներԳագիկ Ծառուկյանը բացառել է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը«Համահայկական ճակատ» կուսակցության ներկայացուցիչ, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի գրառումըՓոփոխությունը բերել ենք Ագարակ. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՄինչև ընտրությունների օրը ընդդիմադիր դաշտում համախմբումը կարող է շարունակվել․ Ավետիք ՉալաբյանԱգարակն ընտրում է փոփոխությունը․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանը Փոփոխութան քարոզարշավը Մեղրիում է. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԳագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ազգային շահի և Էմանուել Մակրոնի մասինԿրթական համակարգի կազմաքանդումը լուռ ցեղասպանություն է․ Ատոմ Մխիթարյան«Հայաքվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմն ընդգրկվել է «ՄԷԿ ԿԱԴՐ» միջազգային ֆիլմերի փառատոնի «Կինո առանց սահմանի» մրցութային անվանակարգի ծրագրումԱգարակն ընտրում է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից Քպ քարոզչություն VS Իրականություն. Նարեկ Կարապետյան Փաշինյանն արդեն անկեղծ է՝ ցույց է տվել իր երկրի հակառակ կողմը. մեծ է ճգնաժամի հավանականությունը. Աննա Կոստանյան Սկսում ենք այն քարոզարշավը, որը կազատագրի հայ ժողովրդին․ Ցոլակ ԱկոպյանԿոչ եմ անում բոլորին գնալ ընտրությունների և աջակցել Սամվել Կարապետյանին․ Լիլիա ՀարությունյանԱդրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին Քանդում են բանակն այնպես, ինչպես հարվածում են երկրին, Եկեղեցուն և արժեքներին․ Գրիգոր ԳրիգորյանԱշխատավարձի խնդիր չի լինելու, բնակարանների պակաս չի լինելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանի իշխանություններից որևէ մեկը քաջություն կունենա՞ ու Ալիևին կհարցնի․ ինչպե՞ս է նա պատկերացնում մեր ժողովուրդը պետք է հարգի իրեն. ՄարուքյանՓոփոխության օրակարգը հասավ Մեղրի. լուսանկարներԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում էՄիացել եմ «Հանրապետություն» կուսակցության թիմին և առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու․ Ռոման Մուրադյան Նիկոլ Փաշինյանը ձախողել է այս ռեֆորմը. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանը ներկայացնում է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագրերըԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Չարենցավանում էՔՊ-ի ստերը և նախորդ ընտրարշավից չիրականացրած խոստումները. Արեն Ապիկյան