Պիրլոն կամ Գատուզոն կարող են գլխավորել Ջենոան
Սպորտ«Ջենոան» կարող է հեռացնել ակումբի գլխավոր մարզիչ Դավիդե Բալարդինիին։ Այս մասին հաղորդում է footmercato.net-ը:
Եթե «Ջենոան» չհաղթի առաջիկա երկու խաղերից մեկում, ապա 57-ամյա մասնագետը կհեռացվի աշխատանքից։
Հաղորդվում է, որ որպես Բալարդինիի փոխարինող՝ ակումբի ղեկավարությունը դիտարկում է Անդրեա Պիրլոյին կամ Ջենարո Գատուզոյի թեկնածությունը։
10-րդ տուրից հետո թիմը ակումբը 7 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 19-րդ տեղը։