Գյումրիի համայնքապետ ընտրվեց Վարդգես Սամսոնյանը
Քաղաքականություն24 կողմ, 8 դեմ ձայներով Գյումրիի համայնքապետ ընտրվեց Վարդգես Սամսոնյանը։ Նա քաղաքապետի միակ թեկնածուն էր: Սամսոնյանին առաջադրել էր «Բալասանյան» դաշինքի խմբակցությունը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հայտնել էին, որ թեկնածու չեն առաջադրում, սակայն կողմ են քվեարկելու Վարդգես Սամսոնյանի թեկնածությանը, որ քաղաքի կառավարումը լինի հնարավորինս անցնցում, իսկ «Զարթոնք», «Հանրապետական», «Ապրելու երկիր» խմբակցությունները թեկնածուներ չէին առաջադրել: