ԱՄՆ–ում ծնվել է Արտավազդ Ամիրյանի որդին․ փոքրիկի անվան ընտրությունն ու հայրիկի գրառումը
ՖոտոԱմերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած հաղորդավար Արտավազդ Ամիրյանը երրորդ անգամ հայր է դարձել։
Կինը՝ Մարիամը, նրան որդի է պարգևել։ Ծնողները փոքրիկին անվանակոչել են Արա՝ ի պատիվ Արտավազդի հայրիկի։
Հաղորդավարը հրապարակել է նորածին որդու թաթիկի լուսանկարը և մակագրել․ «Բարի գալուստ, տղես։ Շնորհակալ եմ, Տեր»։
Նշենք, որ Արտավազդն ու Մարիամը 2 դուստր ունեն՝ Օվսաննան և Էվան։