Բռնցքամարտիկ Արամ Ֆանիյանը նվաճել է IBO-ի միջազգային չեմպիոնի տիտղոսը
ՍպորտՈւկրաինայում բնակվող բռնցքամարտիկ Արամ Ֆանիյանը նվաճել է IBO միջազգային չեմպիոնի տիտղոսը՝ տիրանալով երկրորդ չեմպիոնական գոտուն, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ը։
«Առաջին կիսամիջին քաշային կարգում WBO Oriental գոտուն տիրապետող Արամ Ֆանիյանը (22-1, 4 նոկաուտ) հաղթեց Գերմանիայում կայացած բռնցքամարտի երեկոյում։
Նա հաղթեց գերմանացի Թիմո Շվարցկոպֆին (20-5, 12 նոկաուտ) մրցավարների միաձայն որոշմամբ ՝ 95-93, 96-93, 97-92 ։
Ֆանիյանի մրցակիցը նոկդաունում էր 2-րդ ռաունդում, ուկրաինաբնակ հայը՝ 8-րդ ռաունդում:
Մենամարտն անցկացվել է IBO վարկածով միջազգային չեմպիոնի թափուր տիտղոսի համար։ Ֆանիյանի համար սա առաջին արտագնա մենամարտն էր», - հայտնում է կայքը՝ հիշեցնելով, որ Ֆանիյանն իր նախորդ մենամարտն անցկացրել է Լվովում, որտեղ հաջողությամբ պաշտպանել է տիտղոսը ուզբեկ Մուհամեդսալիմ Սոտվոլդիևի դեմ մենամարտում: