Ձերբակալվել է ադրբեջանցի «օրենքով գող» Իլհամ Բոլնիսկին
ՀասարակությունԹուրքիայում ձերբակալվել է ադրբեջանցի «օրենքով գող» Իլհամ Հաջիեւը, ով հանցաշխարհում հայտնի է «Իլհամ Բոլնիսկի» անունով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դեռեւս հայտնի չէ, թե ինչ պատճառով են թուրք իրավապահներն իրականացրել ադրբեջանցի «օրենքով գողի» ձերբակալությունը։
Նշենք, որ Հաջիեւը ծնվել է Վրաստանի Բոլնիսկի շրջանում եւ եղել է մեկ այլ «օրենքով գող» Լոթա Գուլիի մտերիմը։