Կանխվել է նախարարի վրա իրականացվելիք հարձակումը
Ուկրաինայում կանխվել է այդ երկրի Ագրարային քաղաքականության հարցերով նախարար Ռոման Լեշչենկոյի վրա իրականացվելիք հարձակումը։ Ըստ այդ երկրի իրավապահ համակարգի տարածած հայտարարության, իրականացված հատուկ գործողության ընթացքում մի քանի անձ է ձերբակալվել, որոնք նախապատրաստած են եղել հարձակում իրականացնել նախարար Ռոման Լենշչենկոյի վրա։
Շրջանառվող հիմնական վարկածի համաձայն, հարձակումը պետք է իրականացվեր նախարարի ունեցած պարտքերի պատճառով։ Հայտնի է նաեւ, որ հարձակման պատվիրատուներից մեկը ԱՄՆ քաղաքացի է։ Լեշչենկոն արդեն հայտարարել է, որ տեղի ունեցածն իր մասնագիտական գործունեության, այն է՝ իրականացրած պետական ծառայության հետ կապ չունի։
Այժմ ձերբակալվածները գտնվում են մեկուսարանում, եւ նրանց մեղսագրվում է չորս ծանր հանցագործություն, որոնցով ամենայն հավանականությամբ, ենթակա կլինեն ցմահ ազատազրկման։