Դաս էինք անում, դասի ժամանակ տագնապը հայտարարվեց». Ինչպես են հարձակվել ադրբեջանցիները. տեսանյութ
ՎիդեոՆոյեմբերի 16-ին Սյունիքում հակառակորդը հայկական դիրքերին է մոտցնում մոտ 200 զինծառայողի: Այս մասին ասվում է «Զինուժ» մեդիայի նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների մասին պատրաստած տեսանյութում:
Հակառակորդի ստորաբաժանումները ուղիղ հարձակում են գործում են գործում 2 հենակետի ուղղությամբ, որին հաջորդում է հայկական կողմի դիմադրությունը:
«Դաս էինք անում, դասի ժամանակ տագնապը հայտարարվեց, միանգամից մարտական խնդիրը սկսվեց կատարվել»,-ասում է հաշվարկի հրամանատար Արտակ Խաչատրյանը:
Մարտկոցի հրամանատար Էմիլ Էլարյանն էլ ավելացնում է, որ մինչեւ մութն ընկնելը կատարել են իրենց գործողությունները:
Հայ հրետանավորները ոչնչացրել են հակառակորդի գրոհայիններին ու մոտեցող զինտեխնիկան:
Զինծառայողներից շատերը 44-օրյա պատերազմի մասնակիցներն են, մասնակցել են Քարվաճառի մարտերին:
Մանրամասները` տեսանյութում: