Լրահոս
Կարևոր


«ՏՀՏ ենթակառուցվածքը՝ որպես թվային տնտեսության հիմք» խորագրով քննարկում՝ հեռահաղորդակցության ոլորտի հայաստանյան ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ

Հասարակություն

Տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաները որոշիչ դեր են խաղում ցանկացած երկրի տնտեսության զարգացման գործում: Ըստ այդմ՝ տնտեսության թվայնացումն ու պետության թվային  օրակարգի իրագործումը նախ և առաջ ենթադրում են ՏՀՏ ոլորտի ընկերությունների թվային վերափոխում:

Ի՞նչ է թվային վերափոխումը։ Դա թվային տեխնոլոգիաների ու լուծումների կիրառումն է ոչ թվային տեխնոլոգիաների ու լուծումների փոխարեն՝ ծառայություններն ու բիզնեսը վերափոխելու նպատակով, ինչպես նաև՝  արդեն իսկ գործող թվային տեխնոլոգիաների արդիականացումը: Այսպիսով՝ թվայնացումը տեխնոլոգիաների և դրանց վրա հիմնված՝ լուծումների որակապես նոր մակարդակի ներդրումն է, այլ ոչ թե գործող հզորությունների ավելացնելը։       

Թե՛ աշխարհում, թե՛ մասնավորապես Հայաստանում, ՏՀՏ ոլորտի ընկերություններն կանգնած են եղել երկընտրանքի առաջ. սեփական ենթակառուցվածքը ծառայեցնել թվային լուծումների համար իբրև միջնորդ հարթակ, թե թվային ծառայություններ մատուցել անմիջականորեն՝ շուկային առաջարկելով սեփական լուծումներ: Շատ կարևոր է նաև պետության ու հանրային շահերը ներկայացնող՝ կարգավորող մարմնի դերը տնտեսության, ինչպես նաև ՏՀՏ ոլորտի թվայնացման օրակարգին ուղղություն տալու և համագործակցության ասպարեզում: 

Հայաստանի թվային օրակարգին վերաբերող այս և նման այլ խնդիրներ են քննարկվել Խելացի լուծումների կիրառությանը նվիրված՝ Silicon Mountains 2021 տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովի ընթացքում՝ «ՏՀՏ ենթակառուցվածքը՝ որպես թվային տնտեսության հիմք» խորագրով պանելային քննարկման ժամանակ: Քննարկման մասնակիցներն են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը, Յուքոմ ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը, Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: 

Գագաթնաժողովի հատուկ հյուրն էր Սինոփսիս վերազգային ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանը (Chi-Foon Chan), ով ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թվականի (GIT Award 2020) մրցանակակիրն է։ 

«Երբ տարիներ առաջ, 2006 թվականին ՀԾԿՀ-ն ստանձնեց ոլորտի կարգավորման գործառույթը, խնդիր էր դրված մեծ ուշադրություն դարձնել ենթակառուցվածքների զարգացմանը: Համատեղ ջանքերով, մրցակցային սկզբունքներին հավատարիմ՝ մեր երկրում հաջողվեց լուծել այդ հարցը: Այսօր արդեն այլ մարտահրավերներ կան: Նոր տեխնոլոգիաների համար պահանջվող ներդրումներն ահռելի են, իսկ ներկայումս թվային ծառայությունների սպառման ծավալները՝ ցածր: Ուստի, այստեղ մեծ է պետության դերն  այդ ծառայությունների լայն տարածման, դրանց պատվերների ապահովման միջոցով խթանելու մասնավոր հատվածի ներդրումները նոր տեխնոլոգիաներում», - ասել է ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը: «Ըստ փորձագետների 2022 թվականին ինտերնետին միացված սարքերի թիվն աշխարհում կգերազանցի 29 միլիարդը, իսկ դրանց 40%-ը կլինեն շարժական։ Հայաստանում թվային տնտեսության մասին խոսելիս, մենք ոչ միայն պետք է մտածենք խելացի տան, ամպային, արհեստական բանականության հիման վրա աշխատող տեխնոլոգիաների ներդրման ու հանրայնացման մասին, այլև արագացնենք թվայնացումը հասարակական առավելապես մեծ արժեք ունեցող ոլորտներում, ինչպիսիք, օրինակ, փոքր ու միջին ձեռնարկություններն են, որոնք, կարելի է ասել՝ չեն օգտվում առաջադեմ ամպային ծառայություններից։ Դպրոցներից սկսած թե՛ պետության, թե՛ Ucom-ի, թե՛ գործընկեր օպերատորների անելիքը շատ է», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։ 


«Շատ կարևոր է հեռահաղորդակցության  դերը՝ որպես թվային տնտեսության կայացման, զարգացման և առաջխաղացման հիմնական ենթակառուցվածք։ Այս համատեքստում իր ուրույն դերակատարությունն է ունենալու հեռահաղորդակցության էվոլյուցիոն հաջորդ փուլը՝ անցումը ենթակառուցվածքային նշանակության ծառայությունների մատուցումից դեպի բովանդակություն, ՏՏ լուծումների՝ ներառյալ ամպային ծառայությունների տրամադրումը, ինչն էլ արդեն մեկնարկել է մեր ընկերության կողմից։

 
4
 
STOPPED
 
 
 

Թվային տնտեսության կայացման գործընթացում կարևոր է նաև թվային ծառայությունների առկայությունը և հետագա զարգացումը պետական ոլորտում։ Եվ այստեղ, հիմք ընդունելով զարգացած երկրների փորձը, կարևոր է, որ պետությունը ստանձնի առաջատարի դերը՝ կիրառելով բոլոր համապատասխան ենթակառուցվածքներն ու լծակներն առաջադեմ թվային էկոհամակարգ ձևավորելու նպատակով», - նշել է «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: 

««Հեռահաղողորդակցությունը որպես «Խելացի խողավակ» (Smart pipe) կամ «Կույր խողովակ» (Blind pipe) բանավեճի ելքը հօգուտ առաջինի, կանխորոշեց հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հետագա ընթացքը: Այսօր նորարարական տեխնոլոգիաների զարգացումը մեծապես խթանում են հենց ՏՀՏ ոլորտի ընկերությունները՝ քանի որ սպառողների կողմից կա պահանջարկ՝ ավելի հարմարավետ թվային գործիքների՝ հարթակների ու հավելվածների, ամպային պլատֆորմների։ Միաժամանակ՝ ՏՀՏ ոլորտը խթանում է զարգացումը ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում և այս ոլորտի ընկերությունների՝ ներառյալ հայկական սթարթափների արտադրանքի, առկա կամ պոտենցիալ սպառողն է՝ քանի որ հենց ինքն է հասկանում թվային վերափոխման հրամայականը։ Որակապես նոր կերպով օպտիմալացվում, ինտեգրվում են տարբեր սարքեր, սարքավորումներ և ենթահամակարգեր՝ թույլ տալով առավել արդյունավետ կառավարում, ավելի բարձր կանխատեսելիություն, ծախսերի ու ռիսկերի նվազեցում՝ ապահովելով բիզնեսի զարգացման համար ավելի հարմարավետ միջավայր և ի վերջո՝ կյանքի որակի բարելավում։ Այս ամենի հետ մեկտեղ առկա են այնպիսի մարտահրավերներ, որոնցում մրցակցությունն առաջնային չէ և որոնց լուծման բանալին ՏՀՏ ոլորտի ու պետության սերտ ու անկեղծ համագործակությունն է», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:  

Միջոցառման կազմակերպիչը Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն էր: Գագաթնաժողովի գլխավոր հովանավորը «Յունիքոմփ» ընկերությունն է, աջակիցներն են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն ու «ԱԿԲԱ բանկ»-ը:

 
 
Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանՆպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ Tasnim