Լրահոս
Կարևոր


Ավելի մոտ հաճախորդին. Ակբա բանկը գործարկել է Business Tab հավելվածը

Հասարակություն

Շուտով գյուղատնտեսական կամ բիզնես վարկ ձևակերպելու համար բանկ այցելելը պարտադիր չի լինի: Ակբա բանկը գործարկել է նոր՝ Business Tab հավելվածը, որի միջոցով հնարավոր է տեղում՝ թաբլեթի միջոցով իրականացնել վերլուծություն և հաճախորդին ֆինանսավորում տրամադրել առանց բանկ այցելելու:

Բանկը շարունակում է զարգացնել բիզնեսի թվային և նորարարական գործիքները՝ հաճախորդների և գործընկերների համար բանկային ծառայությունները դարձնելով առավել հարմար, շահավետ և արագ: Ամեն ինչ րոպեների ընթացքում:

«Business Tab հավելվածը նախատեսված է բանկի աշխատակիցների համար, բայց միտված է հեշտացնելու հաճախորդների կյանքը: Ընդհանուր առմամբ մեր լուծումները ուղղված են նրան, որ մեր հաճախորդների և բանկի շփումն ավելի դյուրին դառնա՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտի համար, որպեսզի բանկ-հաճախորդ շփման տարածությունը փոքրանա: Business Tab գործիքի միջոցով մեր հաճախորդներին առաջարկում ենք, որ վերլուծությունների գործընթացն իրականացվի ոչ թե բանկ գալով, այլ իրենց տնտեսություններում՝ տեղում ստանալով բանկի որոշումն ու  ոչ մի րոպե չկտրվելով աշխատանքից»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

«Ակբա բանկի Business Tab հավելվածը գյուղատնտեսության ֆինանսավորումը կդարձնի ավելի արագ և հարմար: Խնայված ժամանակը մեր գյուղատնտեսները կարող են օգտագործել իրենց տնտեսությունների համար»,- նշել է Ակբա բանկի ՓՄՁ և գյուղատնտեսական պրոդուկտների պլանավորման և կառավարման բաժնի ղեկավար  Սուրեն Հովհաննիսյանը:

Բանկը Business Tab հավելվածը ներկայացրել է Earlyone ընկերության հիմնադրման հինգամյակին նվիրված կոնֆերանսին: Earlyone-ն օգնում է խուսափել հերթերից և խնայել ժամանակը. Ակբան Earlyone-ի առաջին գործընկերներից է։

«Ակբա բանկի հետ համագործակցում ենք շատ վաղուց: Ակբան մեր առաջին հաճոխորդներից է, ով հավատացել է Earlyone-ի գաղափարին ու առաջիններից ենք, որ ստեղծել են թիքետը, որն ինտեգրված է acba digital հավելվածում»,- նշում է Earlyone ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը:

 

Business Tab-ի միջոցով կազմվում է էլեկտրոնային պայմանագիր և ստորագրումից հետո վարկային միջոցները փոխանցվում են  տնտեսվարողի հաշվեհամարին: Գյուղատնտեսական ոլորտի տնտեսվարողները և փոքր ու միջին ձեռնարկությունները Business Tab հավելվածի միջոցով ստանալով ֆինանսավորում՝ էականորեն կխնայեն իրենց ժամանակը

Նարեկ Կարապետյանը Եղեգնաձորից տեսանյութ է հրապարակելԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Սուրեն Սուրենյանցը պատասխանում է քաղաքական օրակարգին և հանրությանը հետաքրքրող կարևոր հարցերինԱբովյանում կրկին ընդգծվեց գլխավոր ուղերձը՝ խաղաղ ու բարեկեցիկ Հայաստան յուրաքանչյուր ընտանիքի համար․ Գագիկ Ծառուկյան8 տարի անց Հայաստանում անկախ դատական իշխանություն չկա․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի ելույթը Վայքում«Ուժեղ Հայաստան»- ի ուղիղ եթերը ՎայքիցՎայքն էլ է սպասում փոփոխության․ միասին ենք Հայաստանը ուժեղ դարձնելուՓաշինյանը վարչապետն է, նախագահը, ԱԱԾ պետը, գլխավոր դատավորը, ԲԴԽ Նախագահը ու այդպես շարունակ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Եղեգնաձորում«Ուժեղ Հայաստան» քարոզարշավը․ ուղիղ«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներըԻնձ առավելագույն պայմաններն էին առաջարկում՝ մի հայտարարության դիմաց, որ քաղաքականություն չեմ մտնելու․ ԿարապետյանՀրաժարում «վարկային ստրկությունից». Սամվել Կարապետյանն առաջարկել է երաշխավորված եկամուտների համակարգՍյունիքն ու Մեղրին դատապարտված են լավ ապրելու. Նարեկ ԿարապետյանՈւղիղ․ «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Իջևանում ենՄարդիկ իրենց գումարները ծախսելու են բարեկեցության, ոչ թե նարկոտիկներ օգտագործելու կամ խաղամոլությամբ զբաղվելու վրա. Կարապետյան (Տեսանյութ)Սրանց համար մեկ սկզբունք կա. ոնց անեն 300 հազար ադրբեջանցի բերեն, տեղավորեն. Սամվել ԿարապետյանՊարտվել չի նշանակում լինել սխալ. Ալիևի հայտարարության մասին․ Էդմոն Մարուքյան6,9 մլրդ ամն դոլարի սուտը․ Հրայր ԿամենդատյանՈւղիղ. «Հայաստան» դաշինքի անդամները Դիլիջանում ենՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լսում է գյուղերի խնդիրներն ու առաջարկում լուծումներԳագիկ Ծառուկյանը բացառել է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը«Համահայկական ճակատ» կուսակցության ներկայացուցիչ, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի գրառումըՓոփոխությունը բերել ենք Ագարակ. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՄինչև ընտրությունների օրը ընդդիմադիր դաշտում համախմբումը կարող է շարունակվել․ Ավետիք ՉալաբյանԱգարակն ընտրում է փոփոխությունը․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանը Փոփոխութան քարոզարշավը Մեղրիում է. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԳագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ազգային շահի և Էմանուել Մակրոնի մասինԿրթական համակարգի կազմաքանդումը լուռ ցեղասպանություն է․ Ատոմ Մխիթարյան«Հայաքվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմն ընդգրկվել է «ՄԷԿ ԿԱԴՐ» միջազգային ֆիլմերի փառատոնի «Կինո առանց սահմանի» մրցութային անվանակարգի ծրագրումԱգարակն ընտրում է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից Քպ քարոզչություն VS Իրականություն. Նարեկ Կարապետյան Փաշինյանն արդեն անկեղծ է՝ ցույց է տվել իր երկրի հակառակ կողմը. մեծ է ճգնաժամի հավանականությունը. Աննա Կոստանյան Սկսում ենք այն քարոզարշավը, որը կազատագրի հայ ժողովրդին․ Ցոլակ ԱկոպյանԿոչ եմ անում բոլորին գնալ ընտրությունների և աջակցել Սամվել Կարապետյանին․ Լիլիա ՀարությունյանԱդրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին Քանդում են բանակն այնպես, ինչպես հարվածում են երկրին, Եկեղեցուն և արժեքներին․ Գրիգոր ԳրիգորյանԱշխատավարձի խնդիր չի լինելու, բնակարանների պակաս չի լինելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանի իշխանություններից որևէ մեկը քաջություն կունենա՞ ու Ալիևին կհարցնի․ ինչպե՞ս է նա պատկերացնում մեր ժողովուրդը պետք է հարգի իրեն. ՄարուքյանՓոփոխության օրակարգը հասավ Մեղրի. լուսանկարներԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում էՄիացել եմ «Հանրապետություն» կուսակցության թիմին և առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու․ Ռոման Մուրադյան Նիկոլ Փաշինյանը ձախողել է այս ռեֆորմը. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանը ներկայացնում է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագրերըԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Չարենցավանում էՔՊ-ի ստերը և նախորդ ընտրարշավից չիրականացրած խոստումները. Արեն Ապիկյան Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան Շրջայց Ագարակում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. «Ուժեղ Հայաստան»