Լրահոս
Կարևոր


Պատերազմի վերաբերյալ հետքերը թաքցնող, խմբագրող ցանկացած անձ ավելի ծանր պատասխանատվություն է կրելու, քան մյուսները․ Տիգրան Աբրահամյան

Քաղաքականություն

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «44-օրյա պատերազմի օրերին, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Սամվել Բաբայանը վերջին օրերին, տարբեր լրատվամիջոցների բավականին ուշագրավ տեղեկություններ է փոխանցել:

Ըստ Բաբայանի՝ զինված ուժերում փորձում են խմբագրել, կեղծել պատերազմական շրջանի հրամանները, այսինքն՝ իշխանությունը փորձում է վերացնել իր հետքերը:

Ճիշտ է՝ վերջինս պնդում է, թե տեղյակ չէ, թե ում կարգադրությամբ է բանակում նման գործընթաց սկսել, բայց ակնհայտ է, որ առանց իշխանության ու անձամբ Նիկոլ Փաշինյանի գիտության կամ նախաձեռնության Վաղարշակ Հարությունյանը, Արշակ Կարապետյանը, Արտակ Դավթյանը, ՊԲ նախկին ու ներկա հրամանատարներն ու առավել ևս Սուրեն Պապիկյանը նման քայլի չէին գնա:

Հիշեցնեմ, որ Բաբայանին իշխանությունը նախատեսել էր ընդգրկել ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում՝ որպես փորձագետ ու փաստացի հանձնաժողովի աշխատանքը դեռ չսկսված, պատերազմական գործողությունների ժամանակ հրամանատարական բունկերում գտնվող անձանցից մեկն, ըստ էության, սարսափելի հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում իրավապահ մարմիններին:

Եթե հիմնվենք Բաբայանի հայտարարությունների վրա, ապա ամենայն հավանականությամբ, ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը դրա համար է ուշանում, որովհետև մինչև գործընթացի մեկնարկը ստացվում է, որ իշխանությունը զբաղված է պատերազմի օրերին իր արածի ու չարածի հետքերի մաքրմամբ:

Իրավապահ մարմիններից ակնկալիքներ չունեմ, չնայած համոզված եմ, որ հետևում են Սամվել Բաբայանի հայտարարություններին, բայց իմ ասելիքն ուղղված է լրիվ այլ դերակատարներին, նրանց ովքեր ստանձնել են ՊՆ-ում «չիստկաներ» անելու գործընթացը:

Պատերազմի թիվ մեկ պատասխանատուին ու մեղավորին բոլորը լավ գիտեն՝ Նիկոլ Փաշինյան, նրան սպասարկած գործիքներին ևս:

Սակայն իշխանություններին ապահովագրող և պատերազմի վերաբերյալ հետքերը թաքցնող, խմբագրող ցանկացած անձ՝ լինի քաղաքացիական հատուկ ծառայող, զինվորական կամ այլ կարգավիճակ ունեցող անձ, ավելի ծանր պատասխանատվություն է կրելու, քան մյուսները:

Պատմություն սրբագրելու, առավել ևս՝ հանցագործություն պարտակելու այդ անփառունակ գործառույթը որևէ մեկը չի կարող մարսել և վաղ թե ուշ դա բացահայտվելու է, իսկ մեղավորները դավաճաններ են հռչակվելու»:

Եկեղեցու դեմ ճնշումների նոր փուլը և լռության գինը «Մեր ձևով»-ը քաղաքական դաշտ է բերում այլ տրամաբանություն Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք-2. «Փաստ» Արդյո՞ք Եվրոպայում այդքան կույր են, խուլ ու համր. «Փաստ» «Ինչ-որ մեծ նախագիծ իրենք կա՛մ գլուխ չեն բերի, կա՛մ գլուխ կբերեն այն ձևով, որ կստեղծվի պայթյունավտանգ իրավիճակ». «Փաստ» Ամեն ինչ չափ ու սահման ունի. մի՛ փորձեք առնվազն ինքներդ ձեզ խաբել. «Փաստ» Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ» Նախագահը ներողություն կխնդրի՞. «Փաստ» Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ» Անհավասար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները էապես բարձր միջնորդավճարներ են պահանջում. «Փաստ» 400 միլիոն դրամ՝ մշակույթի տան վերակառուցման համար Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ Ժաննա ԱնդրեասյանՀայաստանում վարակներ են շրջանառվում․ ՀՎԿԱԿ-ը զգուշացնում էՔանի տիկին Ավանեսյանը ինքնամոռաց պարում էր, մենք սկսեցինք ապահովագրության համակարգի հերձումը․ Հրայր ԿամենդատյանըՓոքր բիզնես հավասար է ուժեղ բիզնես․ Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանական բենզինի միֆը. Նարեկ ՄանթաշյանՄելանյա Ստեփանյան․ Ակոպովա - Ռախմանին սպորտային զույգը մարտական է տրամադրված Օլիմպիական խաղերինՍտում են, երբ ասում են, որ հնարավոր է լինելու կենսաթոշակներից 10,000 դրամ հետվճար ստանալ․ Նաիրի ՍարգսյանըԼավ նորություններ. նախ`էլ չեք վճարելու հարկեր, երկրորդը՝ էլ չեք հանդիպի հարկային տեսուչին. Նարեկ ԿարապետյանԺամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. Մարիաննա ՂահրամանյանԻրանում չորս օտարերկրացիներ են ձերբակալվել անկարգություններին մասնակցելու համարԱյսօր Տեղ գյուղի մատույցներում անմահացած հերոս Հենրիկ Քոչարյանի ծննդյան օրն է․ «Համահայկական ճակատ» ՀՃԿ Էջմիածնի մարզային կառույցի պատասխանատու, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի հայտարարությունը«Համահայկական ճակատ» շարժումը և համանուն կուսակցությունը կանցկացնեն հանրային հավաք նախագահական նստավայրի դիմացԴոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել էԵղանակի տեսություն. ինչ եղանակ է սպասվում ԱրարատԲանկի ռազմավարական գործընկերությամբ՝ 4090 հիմնադրամն ամփոփել է 5-ամյա գործունեությունըՔաղաքացիների քվեն գողանալու որևէ փորձ չի հաջողվելու. Ավետիք ՉալաբյանՀայոց բանակը փառավոր ուղի է անցել և կրկին ուժեղանալու է․ Գոհար ԴավթյանԿարճ՝ առաջիկա ընտրությունների մասին՝ Ա-ից Բ-ը․ Տիգրան Քոչարյան Մենք բերելու ենք մեծ փոփոխություններ փոքր բիզնեսի համար. «Մեր ձևով» շարժում Փաշինյանի միակ նպատակը եպիսկոպոսաց ժողովը խափանելն է Իշխանությունն արագացնում է Սահմանադրության մշակումը «Նիկոլի Հայաստանը», անբարոյականության հակառեկորդներով, ինքն է վերածվել մի մեծ «Էպշտեյնի կղզու»․ Աշոտյան Հայաստանին անհրաժեշտ է նոր տեսակի ղեկավար․ Հրայր ԿամենդատյանԵթե այս ընտրություններից հետո փոփոխություն չլինի, բռնաճնշումները կխորանան․ Աննա ԿոստանյանԹոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դեղը, թե՞ հացը, և պետության իրական արժեքը չափվում է հենց այդ ընտրությունը չթույլատրելու կարողությամբ. Շաքե ԻսայանԱՄՆ-ը պարտադրում է իր մոդուլային ատոմակայանը «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին ԱԹՍ կիրառման տեսական և գործնական դասընթաց. ՀայաՔվեՄտահոգություն՝ արտասահմանյան ՀԿ-ների Հայաստանում կասկածելի գործունեության վերաբերյալ«Շահագրգիռ» միջազգային կառույցները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին․ Աբրահամյան Tesla-ն ԱՄՆ-ում կհիմնի արևային վահանակների հսկայական արտադրություն Ի՞նչ վիճակում է գտնվում գիտնական ձևավորող համակարգը և ի՞նչ է պետք անել այն փրկելու համար. ՀայաՔվեԱյն մասին, թե ինչու արժանապատիվ ապրելու համար մեզ պետք է մշտապես պայքարել, և ինչու է այդ ընտրությունը մեզ համար անխուսափելի. Ավետիք Չալաբյան«Մեր ձևովը»՝ այլընտրանք խոսքից դուրս. երբ ծրագիրն առաջ է անցնում քաղաքականությունից Եկեղեցին որպես թիրախ. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում սեփական ժողովրդի հենասյուներին Զգուշացում՝ Արագածոտնի մարզի բնակիչների համարԱյսօր շուրջ 1700 մեր հայրենակիցներին ներկայացրեցի Հայաստանը ուժեղացնելու մեր տնտեսական 5 քայլերը․ Նարեկ ԿարապետյանՄիջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը Հայաստանի համար ավելի մեծ իմաստ է ձեռքբերում. Արամ Վարդևանյան