Նախնական տվյալներով՝ 36 համայնքից ՔՊ-ն հաղթել է 24–ում
Քաղաքականություն«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով հաղթանակ է տարել 36 համայնքից 24-ում, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԱԺ«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Այս պահի դրությամբ նախնական տվյալներով 36 համայնքից ՔՊ-ն հաղթել է 24 համայնքներում։
Արտաշատ, Գառնի, Հրազդան, Ծաղկաձոր, Թալին , Աշտարակ, Մարտունի, Սևան, Վայք, Ջերմուկ, Արմավիր, Էջմիածին, Մեծամոր, Բաղրամյան, Արաքս, Խոյ, Աշոցք, Ախուրյան, Ամասիա, Սպիտակ, Թումանյան, Փամբակ, Նոյեմբերյան, Արթիկ համայնքներում»,– գրել է նա։
Ավելի ուշ Վահագն Ալեքսանյանը մեկ այլ գրառում է արել՝ որպես նախորդ գրառման թարմացում․ «Նախնական տվյալներով ՔՊ-ն հաղթում է նաև Վարդենիսում, իսկ
Թումանյանում <<Հանրապետությունն>> առաջ անցավ, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք»։