Կորոնավիրուսը տարածվում է ոչ միայն փռշտալու եւ հազալու, այլ նաեւ շնչելու միջոցով
ԱպրելակերպԿորոնավիրուսը կարող է տարածվել փոքր կաթիլների միջոցով, որոնք արտաշնչում է մարդը: Այդ կաթիլների աերոզոլները կարող են երկար ժամանակ պահպանվել օդում: Սակայն բացառված չէ, որ վիրուսը կարող է տարածվել սովորական շնչելու միջոցով:
Ինչպես հայտնում է BBC-ը, օդով վիրուսի փոխանցումը չի կարելի անտեսել պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում: Այս մասին հայտարարել է ԱՀԿ՝ հիվանդությունների տարածման վերահսկման հարցերով տեխնիկական տնօրեն Բենեդետա Ալեգրանցին:
Մասնագետի խոսքով՝ առկա տվյալները չեն բացառում դրա հնարավորությունը: Օդով տարածվող կաթիլները կարող են վարակման աղբյուր լինել մարդկանց զանգվածային կուտակումների պայմաններում, ինչպես նաեւ փակ եւ վատ օդափոխվող տարածքներում: