Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2021թ. հունվար-նոյեմբերին. Վիճակագրական կոմիտեի տվյալներ. Հռիփսիմե Ստամբալյան
ՔաղաքականությունՀռիփսիմե Ստամբալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 9,6 % (միայն ընթացիկ տարվա նոյեմբերի գնաճը հոկտեմբերի համեմատ կազմել է 1,7 %):
Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբում 2021թ.-ի նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ գնաճը կազմել է 16,9%,
Մրգի ու բանջարեղենի ապրանքախմբում գնաճը՝ 3,3 % և 63,5 % համապատասխանաբար:
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում՝ 13.3%
Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում՝ 13.0%
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում ՝ 20.6%,
Մսամթերքի ապրանքախմբում՝ 8,0 %,
Յուղերի և ճարպերի ապրանքախմբում՝ 21.1%,
Ոչ պարենային ապրանքների գնաճը 2021թ.-ի նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ կազմել է 9.9%:
Հ.Գ.
Հայաստան դաշինքի առաջարկը թոշակների բաձրացման վերաբերյալ մերժվում է ՀՀ կառավրության կողմից….