Հայտնի է 2021 թվականի լավագույն թենիսիստուհու և լավագույն նորեկի անունը
ՍպորտԱշխարհի առաջին ռակետ Էշլի Բարտին Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) կողմից ճանաչվել է 2021 թվականի լավագույն թենիսիստուհի։
25-ամյա ավստրալուհին իր կարիերայում երկրորդ անգամ (առաջին անգամ՝ 2019թ.) արժանացավ այս մրցանակին։
Նա այս տարի հաղթել է Ուիմբլդոնը և երրորդ անգամ անընդմեջ ավարտել մրցաշրջանը WTA-ի վարկանիշային աղյուսակի առաջին տեղում։
Տարվա նորեկի մրցանակը ստացել է 19-ամյա բրիտանուհի Էմմա Ռադուկանուն, ով մենախաղում հաղթել է ԱՄՆ-ի բաց առաջնությունում՝ մրցաշարը սկսելով որակավորման փուլից։