Ռուսական՝ covid-19-ի կանխարգելման համար փորձարկվող պատվաստանյութը իմունիտետ է ձևավորել վիրուսի դեմ (Տեսանյութ)
ԱպրելակերպՌուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Գամալեյի ազգային հետազոտական կենտրոնի հետ համատեղ՝ իրականացնում են կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի կլինիկական փորձարկումներ։ Հաղորդվում է, որ փորձարկումը մտել է վերջնական փուլ: Առաջիկա օրերին կամավորների առաջին խումբը դուրս կգրվի Բուրդենկոյի հիվանդանոցից:
Նրանց օգնությամբ վերահսկվում էր նոր դեղամիջոցի ազդեցությունը մարդու մարմնի վրա: «Հուսով եմ, որ հեատագա փորձարկումը նույնպես հաջող կլինի, քանի որ մինչ այժմ ամեն ինչ հաջողված է։
Հիմա կամավորների վիճակը գերազանց է», — ասել է փորձարկուները վերահսկող բժիշկ Օլեգ Չիխլյաևը։ Մասնակիցների երկրորդ խումբը հիվանդանոցում կմնա դիտարկման տակ: Նրանց հաջորդ երկուշաբթի կտրվի կորոնավիրուսի դեմ փորձարկվող պատվաստանյութի երկրորդ դեղաչափը: