Լրահոս
Կարևոր


«Այս իշխանությունների կողմից «բանակցվող» ոչ մի լուծում հայանպաստ արդյունք չի ունենում»․ Էլիզաբեթ Պետրոսյան

Հասարակություն

Past.am-ի զրուցակիցն է «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ նախագահ, PARA TV-ի ղեկավար Էլիզաբեթ Պետրոսյանը․

Կոմունիկացիաների ապաշրջափակման քննարկվող հարցերն առաջիններից մեկն առնչվելու են Սյունիքին: Ինչպե՞ս են Սյունիքում վերաբերում առկա գործընթացներին:

Բազմիցս առիթ ունեցել ենք համոզվելու, որ այս իշխանությունների կողմից «բանակցվող» ոչ մի լուծում հայանպաստ արդյունք չի ունենում: Հետևաբար, դժվար է ակնկալել, որ որևէ դրական արդյունք կամ մեզ համար նպաստավոր ելք են ունենալու նաև ապաշրջափակման գործընթացները: Իհարկե, ապաշրջափակումը, կտրված մյուս հարցերից, շատ կարևոր է երկրի համար: Բայց լուրջ հարց է, թե որքանով է այս իշխանությունն ընդունակ հաշվարկել ապաշրջափակումից առաջացող ռիսկերն ու կառավարել դրանք:

Մենք արդեն տեսնում ենք, որ առանց դելիմիտիցիայի և դեմարկացիայի գործընթացի Ադրբեջանին են հանձնվել տարածքներ՝ ինչ-որ բանավոր պայմանավորվածությունների արդյունքում, որոնց հետևանքով այսօր Սյունիքի մի շարք գյուղեր շրջափակման մեջ են հայտնվել, իսկ իշխանությունների կողմից առաջարկվող այլընտրանքային ճանապարհներն էլ լիարժեք չեն լուծում հարցը: Այս տրամաբանության ներքո չի բացառվում, որ կոմունիկացիաների բացման հետևանքով էլ նոր խնդիրներ առաջանան Սյունիքի բնակիչների համար, եթե Փաշինյանը շարունակի կատարել Ալիևի պահանջները:

Բնական է, որ բնակչության շրջանում ևս, հաշվի առնելով առկա փորձը, կան լուրջ մտահոգություններ և մտավախություններ:

Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ խոսեց Սյունիքի բնակչության կրճատման մասին: Որքանո՞վ են առկա անվտանգային խնդիրներն ու սպառնալիքները Սյունիքի հայաթափման ռիսկեր ստեղծում: Ինչպե՞ս եք տեսնում դրա դեմ պայքարի ճանապարհը:

Այն պարագայում, երբ ադրբեջանական զորքը մտնում է հայկական գյուղեր, փակում ճանապարհներ, իսկ քաղաքացին չի զգում, որ երկրի իշխանությունը պայքարում է դրա դեմ կամ փորձում է պաշտպանել իրեն, բնական է, որ արտագաղթի տեմպերը կմեծանան: Ադրբեջանն, իր հերթին, ամեն ինչ անում է և անելու է Սյունիքը հայաթափելու համար: Սյունեցուն այսօր փորձում են ահաբեկել և՛ զենքով, և՛ հոգեբանորեն: Իհարկե, սյունեցին վախեցող տեսակ չէ: Բայց անհատը, քաղաքացին, համայնքը երկար դիմադրել չի կարող առանց պետության աջակցության, կամ ավելի վատ՝ տեսնելով, որ իշխանությունը ոչ թե իրենց, այլ Ադրբեջանի շահն է առաջ մղում, արյունով պահած տարածքը բանավոր պայմանավորվածությամբ թշնամուն է տալիս, իր գյուղը սկսում ադրբեջանական անուններով կոչել, կամ էլ Սյունիքը սկսում համարյա «դժբախտ ու դժգույն» անվանել: Բնական է, որ այսպես շարունակվելու պարագայում իսկապես Սյունիքի հայաթափման ռիսկի առաջ ենք կանգնելու:

Դրա դեմ պետք է պայքարել առաջին հերթին մեր երկրի պետականության շունչը վերականգնելով, մեր սահմանները պաշտպանելով, ոչ թե նահանջի հրամաններ տալով: Պարտված ու շարունակաբար պարտվող իշխանությունը պետք է հեռանա, փոխարենը պետք է գա իշխանություն, որը կկանգնի ժողովրդի մեջքին և միասնական ուժերով դուրս կմղի թշնամուն մեր տարածքից, կպաշտպանի իր քաղաքացու անվտանգությունն ու կստիպի թշնամուն հաշվի նստել մեր հետ՝ առաջին հերթին՝ բանակցային սեղանի շուրջ:

Այսօր խոսվում է «խաղաղության դարաշրջան բացելու» մասին: Ներկայիս իրավիճակում դրա նախադրյալները տեսնու՞մ եք:

Խաղաղություն բոլորս ենք ցանկանում, բայց դժվար է խաղաղության դարաշրջանի մասին խոսել, երբ թշնամու զորքը քո երկրի տարածքում է, երբ շարունակաբար ռազմական բախումներ են տեղի ունենում, երբ ոչ միայն գերիները չեն վերադարձվում, այլ մեր տղաները շարունակում են գերեվարվել, սպառնալիքներ են հնչում և քո երկրին փորձում են զիջումներ պարտադրել: Ես այդպես չեմ պատկերացնում խաղաղության դարաշրջանը:

Խաղաղության դարաշրջան միակողմանի չեն բացում, դրա համար պետք է բոլոր կողմերի ցանկությունը: Իսկ այսօր Ադրբեջանից ու Թուրքիայից նման ցանկություն ես չեմ տեսնում: Առավել ևս Փաշինյանի օրոք խաղաղության դարաշրջան բացելու խոստումը ավելի շատ վերջնականապես Հայաստանը Թուրքիային ու Ադրբեջանին զոհաբերելու սպառնալիքի է նման:

Իհարկե, մենք ուզում ենք խաղաղություն, բայց արժանապատիվ ու երկարաժամկետ խաղաղություն ենք ուզում: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ մեր անվտանգությունը երաշխավորված կլինի, իսկ Արցախի ժողովրդի՝ իր երկրում իր ճակատագիրը որոշելու իրավունքը հարգված ու աշխարհի կողմից ճանաչված:

Պատերազմից առաջ էլ էին Փաշինյանն ու իր թիմը խոսում խաղաղությունից, Ադրբեջանի հանրության հետ շփվելուց և այլն: Տեսանք՝ ինչի հանգեցրեց այդ ամենը:

Եվ ընդհանրապես՝ ինչպես կարող ենք խոսել խաղաղության դարաշրջանից, քանի դեռ լուծված չէ Արցախյան հիմնահարցը:

Իսկ կարծում եք այսօր կա՞ն նախադրյալներ Արցախյան հիմնահարցի կարգավորման համար:

Ցավոք, Փաշինյանի օրոք Ադրբեջանը հասել է ավելիին, քան կարող էր ձգտել կամ երազել այս 30 տարիների ընթացքում: Այսօր Արցախը ըստ էության իզոլացված է աշխարհից՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, տարբեր երկրներից լրագրողները, նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Արցախ այցելելու հետ կապված խնդիրներ ունեն: Ասեմ ավելին, նույնիսկ Փաշինյանը պատերազմից մեկ տարի անց դեռ ոչ մի անգամ չի այցելել Արցախ, իսկ միակ բարձրաստիճան պաշտոնյային, ով այցելել էր, շտապ հեռացրեց պաշտոնից: Միջնորդների հայտարարություններն էլ, այդ թվում՝ համանախագահ երկրների արտգործնախարարների վերջին հայտարարությունը, վկայում են, որ Արդբեջանի մոտեցումներն ավելի ու ավելի ընկալելի են դառնում միջազգային հանրության համար:

Փաշինյանն իր պատկերացմամբ հասել է իր երազանքին՝ ազատվել է Արցախյան հիմնախնդրից՝ Արցախի ճակատագիրը թողնելով ռուս խաղաղապահների հույսին:

Սա անընդունելի ու զարհուրելի է: Արցախի անկախությունը պետք է միջազգայնորեն ճանաչվի: Հադրութը, Շուշին, այլ օկուպացված բնակավայրերը պետք է վերադարձվեն արցախցուն: Արցախցին պետք է ազատ ու արժանապատիվ ապրի իր երկրում, իր հողի վրա, նրա հիմնարար իրավունքները պետք է պաշտպանված լինեն:

Պատերազմն ու դրանից մեկ տարի անց ստեղծված իրավիճակը ցույց տվեցին, թե որքան կեղծ էր թեզը, թե Արցախից ու Արցախյան հիմնախնդրից հրաժարվելով կարելի է զարգացում և բարեկեցություն ապահովել Հայաստանին: Բոլորս տեսնում ենք պատերազմից հետո Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակը, պարբերաբար կրկնվող սրացումները, Հայաստանի սուվերեն տարածքում թշնամու զորքի առկայությունը, խոսեցինք Սյունիքում առկա պատկերից: Այս ամենը լավագույն կերպով ապացուցում է, որքան կեղծ էին այդ «արժեքները»:

Զրուցեց Անի Սարգսյանը։

Վեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանՆպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանը