Լրահոս
Կարևոր


Որքան արժե քովիդով 1 հիվանդի բուժումը հիվանդասենյակում և վերակենդանացման բաժանմունքում

Հասարակություն

Եվ այսպես, առողջապահության նախարարությունը քննարկում է չպատվաստված և կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հիվանդանոցային բուժումը փետրվարի 1-ից վճարովի դարձնելու հարցը։ Հետաքրքիր է՝ ինչու է ԱՆ-ն գնում նման սահմանափակող միջոցների ու խստացումների, եթե, օրինակ, հանրապետությունում հիվանդացության թիվն այսօր 161 էր։ Կամ՝ ավելի պարզ հարց՝ ինչի՞ համար է այս ամենը, եթե հանրային տրանսպորտում այն վիճակն է, որի մասին բոլորը գիտեն։ Ավտոբուսների վարորդների գործադուլի օրը, օրինակ, մի երթուղայինի դուռ երկար ժամանակ չէր բացվում, իսկ բացվելուց հետո մարդիկ ուղղակի իրերի պես դուրս թափվեցին։ Ամեն դեպքում, առողջապահության նախարարի խոսնակը հայտնել էր, թե քանի որ վիրուսը շարունակում է մուտացվել, և պարբերաբար նոր շտամներ են ի հայտ գալիս, պատվաստումային ցուցանիշն էլ այնքան գոհացնող չէ, հետևաբար՝ նախարարությունը ստիպված է նոր պահանջներ և սահմանափակումներ կիրառել։

ԱՆ-ի այս նոր որոշումը նշանակում է, որ չպատվաստված վերջին մոհիկանները ստիպված գնալու են պատվաստվեն՝ ընտանիքին 800 հազար դրամի բեռի տակ չգցելու համար։ Հենց այդքան է հաշվարկում ԱՆ-ն մեկ հիվանդի բուժումը, թեև այս պահին ստացիոնար բուժումն իրականացվում է պետպատվերով։ Արդյո՞ք պետությունն այդքան գումար է ծախսում քովիդով մեկ հիվանդի վրա կամ, հարցն այլ կերպ դնենք, այդ բուժումն այդքան արժե։ Մի շարք բժիշկներ, այդ թվում նաև՝ քովիդ բուժող, տարակուսում և կասկածում են, այդ թվում՝ բժշկուհի Լամարա Մանուկյանը, որը մամուլին հայտնել էր, որ Covid-19-ի դեմ բուժումը չի կարող անցնել 150.000 դրամի շեմը։ Որքա՞ն է արժենում քովիդի բուժումը հիվանդասենյակում, ինտենսիվ թերապիայի բաժանմունքում և այն հիվանդների վրա, որոնց միացված են արհեստական շնչառության սարքեր։

Առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն ասում է, որ ամեն մի մասնավոր հիվանդանոց իր գնագոյացումն ունի։ Իսկ միջինացած թիվը, ըստ նրա, հենց 800 հազարն է։ Ինչ վերաբերում է վերակենդանացման բաժանմունքում հիվանդների բուժման գումարներին, ապա, ըստ նրա, սա շատ անհատական է։ «Որովհետև քաղաքացի կա՝ վերակենդանացման բաժանմունքում անցկացնում է 1-3 ամիս, կա քաղաքացի, որը նույն թթվածինը շնչելով՝ հիվանդանոցում 2 շաբաթ է անցկացնում։ Բնականաբար, այս երկու քաղաքացիների վրա պետության ծախսը նույնը չի կարող լինել։ Այնպես որ, նորից եմ ասում, շատ հարաբերական է յուրաքանչյուր հիվանդի համար։ Նաև` կախված բուժօգնության ծավալից ու ձևից՝ վիրահատական բուժօգնություն և այլն»։ 

Քովիդ բուժող բժիշկ Արմեն Օհանյանը, որը շատ դեպքերում ԱՆ-ի հետ չի համաձայնում, այս հարցում համամիտ էր, ասաց՝ այն, ինչ պետությունը հաշվարկել է, պետք է համարել օպտիմալ գումար։

«Դա շատ հարաբերական է։ Կարա լինի 0 դրամ, կարա լինի 2-3 միլիոն։ Ընդհանուր ստանդարտ գին չկա, դա կախված է բուժման ծավալից։ Կախված նրանից, թե ինչ հետազոտություն ես անում, անու՞մ ես, չես անում»,-ասում է Արմեն Օհանյանը։ Օրինակ՝ 2 «ԿաՏե»-ն կազմում է 50-80 հազար դրամ։

Ինչ վերաբերում է ինտենսիվ թերապիային, ապա, ըստ բժշկի, կիրառվում են շատ թանկարժեք պրեպարատներ, դրա համար էլ այստեղ բուժումը կազմում է 2-3 մլն դրամ։ Իսկ վերակենդանացման բաժանմունքում արժեքը, առհասարակ, հաշվվում է օրով՝ օրական կարող է կազմել 100 հազար դրամ և ավել։ Այսինքն՝ վերակենդանացման բաժանմունքում 10 օրվա համար բուժումը կարող է կազմել 1 մլն դրամ՝ «զուտ ռեանիմացիոն վարում։ Միայն դա»։

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար  Շուշան Դանիելյանն էլ ի պատասխան նշեց, թե քանի որ իրենք երբեք քովիդ վճարովի հիմունքներով չեն բուժել, չեն կարող ասել, թե որքան է կազմում հիվանդասենյակում մեկ հիվանդի բուժումը։ Սակայն «ստանդարտ» թոքաբորբով մեկ հիվանդի բուժումն օրական կազմում է 20-25 հազար դրամ։

Ըստ Հռիփսիմե Խաչատրյանի՝ քովիդ հիվանդների բուժումը, ըստ բժշկական պրոտոկոլի, կատարվում է պետպատվերի շրջանակներում։ Ինչը, ըստ ամենայնի, նշանակում է, որ թանկարժեք դեղերը, որոնք չկան այդ պրոտոկոլներում, հիվանդները գնում են իրենց հաշվին։

Արհեստական օդաչափության սարքերն անվճար են․ հիվանդը շնչում է պետության հաշվին։ Մի շարբ նուրբ հարցի մասին. ինչպես հայտնի է՝ քովիդով հիվանդների որոշակի տոկոս չի առողջանում, մահանում է։ Արդյոք պետությունը հիվանդի մահվան դեպքում ընտանիքից գանձելու՞ է չբուժված հիվանդի համար այդ 800 հազարը։ ԱՆ խոսնակը հարցն անտրամաբանական համարեց՝ ասելով․ «Այլ հիվանդությունների դեպքում և վիրահատությունների, երբ կա վտանգ, որ հիվանդը չի հաղթահարի այն, ինչպես հայտնի է, հիվանդը թուղթ է ստորագրում և աչքի առաջ ունի այդ վտանգը։ Եվ նույնն է, թե աչքի առաջ այդ վտանգն ունենալով՝ վիրահատության համար չվճարի։ Նույնն էլ` քովիդի պարագայում։ Ի վերջո, կարող է անվճար պատվաստվել։ Մեր երկրում, փառք  Աստծո, կա պատվաստանյութերի բացառիկ այնպիսի ընտրություն, որը չկա անգամ շատ զարգացած երկրներում։ ԱՄՆ-ում, օրինակ, մեքենան կանգնեցնում են, պատվաստում և քշում գնում»։

Ինչ վերաբերում է հարցին, թե փետրվարին մտնելիք կարգը վերաբերելու՞ է արդյոք պատվաստանյութի բացարձակ հակացուցումներ ունեցող անձանց, ԱՆ խոսնակն ասաց, թե գոյություն ունի բացարձակ մեկ հակացուցում՝ դա առաջին դեղաչափից հետո անաֆիլակտիկ շոկն է, մյուս հակացուցումները, ըստ այդմ, «խիստ հարաբերական են և ժամանակավոր»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/f8d141ab9e3cc0d379aec65b15b42369

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանՆպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)