Միրզոյանն ու Լավրովը քննարկել են հայ֊ադրբեջանական սահմանին անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի ձեռնարկումը
ՔաղաքականությունԴեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նոյեմբերի 26-ին Սոչիի եռակողմ հայտարարությունով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Կարևորվել է իրավիճակի դեէսկալացիային ու հայ֊ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի ձեռնարկումն ու պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով մեխանիզմների ձևավորումը։