Անհապաղ և հենց հիմա. Պուտինի կոչը
ՔաղաքականությունԱրևմտյան երկրները խաբեցին Ռուսաստանին, երբ խոստացան չընդլայնել ՆԱՏՕ-ին դեպի Արևելք, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Կարևորը բանակցությունների ընթացքը չէ, արդյունքն է կարևոր: Ոչ մի թիզ դեպի արևելք,- ասում էին մեզ իննսունականներին:֊Ուրեմն ի՞նչ, նրանք ուռճացրել են իրավիճակը»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ։
Նա ընդգծել է, որ Մոսկվայից երաշխիքներ չի կարելի պահանջել, դրանք Ռուսաստանին պետք է տրամադրեն արևմտյան երկրները։
«Արևմուտքը պետք է երաշխիքներ տա: Անհապաղ, հենց հիմա, և դրա մասին չպետք է խոսել տասնամյակներով»,- ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը նշել է, որ Մոսկվայի պահանջների մեջ ավելորդ ոչինչ չկա, խոսքը պետական անվտանգության ապահովման մասին է։