Ի՞նչ են խոսել Ալիևն ու Փաշինյանը, երբ Շառլ Միշելը նրանց մենակ է թողել
ՔաղաքականությունԱռանձնազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահի քննարկվել է նույնը, ինչ քննարկվում էր առանզրույցից առաջ և հետո։ Այնպես չի եղել, որ, ենթադրենք, մի 20 րոպե Շառլ Միշելը սենյակից դուրս է եկել, և մենք ասել ենք, ահա, նա գնաց և մենք խոսենք այն, ինչ պետք է խոսենք, որ չէինք խոսում։ Այս մասին քիչ առաջ առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է խոսել Ալիևի հետ առանձին ցրույցի ժամանակ։
«Իրականում տեղի է ունեցել նույն խոսակցության շարունակությունը՝ մեր օրակարգի։ Այդ 20 րոպեն կամ կես ժամը ոչ մի բանով չի տարբերվել նախորդ խոսակցությունից»,- ասաց վարչապետ Փաշինյանը։