Լրահոս
Կարևոր


Խոսել «մի՛ ստիր» պատվիրանի մասին և բացարձակ սուտ խոսել՝ անազնվություն է․ Տեր Տիգրան քահանա Բադիրյանը՝ Արայիկ Հարությունյանին

Հասարակություն

Տեր Տիգրան քահանա Բադիրյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Պետրոս Ղազարյանի հետ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հարցազրույցին և դրա շրջանակում Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի առաջ քաշած որոշ մտահոգությունների վերաբերյալ ախարարի անդրադարձին:

 
«ԿԳՍՄ ճշմարտախոս նախարարին՝

Երեկ ականատես եղանք Պետրոս Ղազարյանի հետ Արայիկ Հարությունյանի հարցազրույցին, որտեղ պարոն նախարարը իրեն հատուկ անկոռեկտ ոճով «սուտ և կեղծիք» համարեց Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի առաջ քաշած որոշ մտահոգություններ։

Այս առնչությամբ մի քանի դիտարկում․

1․ Մանիպուլյատիվ է այն պնդումը, թե չափորոշիչների մեջ «բարոյականություն» բառի բացակայությունը կարելի է հիմնավորել, որոշ հոգևորականների մեղավոր ընթացքով։ Նույն տրամաբանությամբ չափորոշիչներում պետք է լիներ «անպատկառ» բառը, որը լիուլի կարող է բնորոշել նախարարի վարվելակերպը և վերաբերմունքը։

2․ Երբ ոչ լիարժեք լուսաբանության պատճառով (ինչը ի դեպ նախարարության պարտականությունն է), որոշ շահագրգիռ կողմեր թյուր պատկերացում են կազմում չափորոշիչների մասին և նախարարի կողմից այդ պատկերացումները անվանվում են սադրանք, տպավորություն է ստացվում, որ գործ ունենք ոչ թե հասարակության և հանրակրթության շահերի պաշտպանի, այլ անձնական միտումները և շահերը սպասարկող ոչ կոմպետենտ անձի հետ։

3․ Ժամաքանակների ավելացման դրույթը չի մատուցվում այն համատեքստում, որում դպրոցները կամընտրաբար կարող են դասավանդել կամ ոչ այդ առարկաները, ինչը ինքնին, ի չիք է դարձնում նախարարության պնդումը։

4․ Խոսել համակեցության կանոնների մասին և ուղղակիորեն հաշվի չառնել մարդկանց կարծիքը և փորձել կրթական չափորոշիչների մասին քննարկումը տեղափոխել զգացական ոլորտ՝ ջնջելով մասնագիտական մոտեցումը և առողջ բանականությունը՝ նշանակում է ուղղակի շեղել ուշադրությունը խնդրո առարկայից։

5․ Մշակել չափորոշիչներ այնպիսի անձանց ներգրավվածությամբ, որոնց արժեհամակարգային, կրթական, բարոյական, իմացական մակարդակը անհայտ է հանրությանը և դա ներկայացնել, որպես լիարժեք և փոփոխությանը ոչ ենթակա աշխատանք` ամենաքիչը ազնիվ չէ։

6․ Խոսել Հայ Եկեղեցու պատմության ավելի լավ դասվանդման մասին Եկեղեցուն անմիջապես չներգրավվելով այդ քննարկումներում՝ դատարկաբանություն է։

7․ Խոսել «մի՛ ստիր» պատվիրանի մասին և բացարձակ սուտ խոսել՝ անազնվություն է

8․ Չհարգել ընդդիմախոսների կարծիքը և զուտ տպավորություն ստեղծել քննարկումների պատրաստակամության՝ քրիստոնեական բարոյականությանը հասու չլինելու վառ ապացույց է։

9․ Եվ վերջում, վերը նշած կետերը ինքնին փաստում են, որ ԿԳՍՄ նախարարը ունակ չէ կրթական օբյեկտիվ չափորոշիչներ ստեղծել, որը ինչպես նույն չափորոշիչների վերջնարդյունքում է նկարագրված՝ կպատրաստի արժեհամակարգ ունեցող քաղաքացի։ Եթե իհարկե, արժեհամակարգ չի ձևավորվում անպատկառության, ստի, մանիպուլյացիաների բովանդակությամբ»,-գրել է Տեր Տիգրան քահանա Բադիրյանը։

Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ Սավգուլյան