Ովքե՞ր նպաստ կստանան․ կառավարության նոր որոշումը
ՔաղաքականությունԱյժմ երեխայի կարգաթվով պայմանավորված պետական նպաստ տրվում է միայն երեխայի ծննդյան դեպքում՝ միանվագ բնույթի։ Իսկ նոր նախագծով առաջարկվում է ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ նոր ծնված երեխային նշանակել և վճարել դրամական աջակցություն՝ ամսական 50 000 դրամի չափով, մինչև երեխայի 6 տարեկանը լրանալու ամիսը ներառյալ: Որոշման դրույթները տարածվելու են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022թ․ հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2026թ․ դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ։
Նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այս վճարումը չի ազդում երեխայի ծննդյան միանվագ վճարման վրա: Երրորդ երեխայի ծնվելու դեպքում նախատեսված է 1 մլն դրամի միանվագ աջակցություն: