Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չի պատրաստվում անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
ՔաղաքականությունԵրևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չի պատրաստվում անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 25-ին, երդմնակալության արարողությունից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Այդպիսի քննարկումներ չունենք: Ես անկուսակցական եմ և ստանձնել եմ քաղաքապետի պարտականությունները, որպեսզի կառավարեմ այն ծրագրերը, որ սկսել եմ, միևնույն ժամանակ ապահովեմ այն խզվածությունը, որ առկա էր գործադիր, օրենսդիր մարմինների ու ավագանու միջև»,- ասաց նա:
Նշենք, որ այսօր տեղի ունեցավ Հրաչյա Սարգսյանի երդման արարողությունը,որին մասնակցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: