Լրահոս
Կարևոր


«Երեխայի ծննդով փորձում ենք ապրել, որ չխելագարվենք». 44-օրյա պատերազմում զոհվածի մայրը որդի է ունեցել

Հասարակություն

41-ամյա Օվսաննայի կյանքը կարծես փշրվել էր որդու` Հենրիկ Աասատուրյանի զոհվելուց հետո: 44-օրյա պատերազմի մասնակից որդին զոհվել էր հոկտեմբերի 23-ին` ԱԹՍ-ի հարվածից: Հներիկին ընդամենը 3 ամիս էր մնացել, որ զորացրվեր:

«Ինքը երբեք բանակից  դժգոհություն չի ունեցել: Մարտունի  2-ում էր ծառայում, մեզ չէր ասում, որ մարտական գործողությունների է  մասնակցել: Հետո իմացանք,որ մոտ մեկ ամիս մասնակցել է մարտական գործողություններին, զոհվել է հոկտեմբերի 23-ին` ԱԹՍ-ի հարվածից»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմում է տիկին Օվսաննան:

Ավագ որդու զոհվելուց  հետո Օվսանան իր մեջ ուժ է գտել եւ նորից է որդի ունեցել, անունն այս անգամ Հենրի է կնքել. ասում է, որ փոքրիկն օգնում է, որպեսզի չխելագարվեն:

«Մի փոքր լուսավորություն տվեց այս երեխան մեր կյանքին, մեր կյանքը փշրվել էր, փշուր-փշուր էր եղել: Ծնողն առահասարակ սփոփանք չի գտնում երեխայի կորստից հետո, բայց այս երեխայի ծննդով փորձում ենք ապրել, որ չխելագարվենք»,-ասաց նա:

Տիկին Օվսանան ասում է, որ եթե առողջական վիճակը թույլ տա, նորից կցանկանա մայրանալ, որ երեխան իրեն հասակակից քույր կամ եղբայր ունենա:

Բացի փոքրիկ Հենրիից, Օվսաննան նաեւ 20-ամյա դուստր ունի:

Նշենք, որ զոհված տղան ծնվել է 2000 թվականին Շիրակի մարզի Ազատան գյուղում։ Նա 2019-ին էր զորակոչվել բանակ, ծառայում էր Մարտունիում։

Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լսում է գյուղերի խնդիրներն ու առաջարկում լուծումներԳագիկ Ծառուկյանը բացառել է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը«Համահայկական ճակատ» կուսակցության ներկայացուցիչ, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի գրառումըՓոփոխությունը բերել ենք Ագարակ. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՄինչև ընտրությունների օրը ընդդիմադիր դաշտում համախմբումը կարող է շարունակվել․ Ավետիք ՉալաբյանԱգարակն ընտրում է փոփոխությունը․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանը Փոփոխութան քարոզարշավը Մեղրիում է. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԳագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ազգային շահի և Էմանուել Մակրոնի մասինԿրթական համակարգի կազմաքանդումը լուռ ցեղասպանություն է․ Ատոմ Մխիթարյան«Հայաքվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմն ընդգրկվել է «ՄԷԿ ԿԱԴՐ» միջազգային ֆիլմերի փառատոնի «Կինո առանց սահմանի» մրցութային անվանակարգի ծրագրումԱգարակն ընտրում է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից Քպ քարոզչություն VS Իրականություն. Նարեկ Կարապետյան Փաշինյանն արդեն անկեղծ է՝ ցույց է տվել իր երկրի հակառակ կողմը. մեծ է ճգնաժամի հավանականությունը. Աննա Կոստանյան Սկսում ենք այն քարոզարշավը, որը կազատագրի հայ ժողովրդին․ Ցոլակ ԱկոպյանԿոչ եմ անում բոլորին գնալ ընտրությունների և աջակցել Սամվել Կարապետյանին․ Լիլիա ՀարությունյանԱդրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին Քանդում են բանակն այնպես, ինչպես հարվածում են երկրին, Եկեղեցուն և արժեքներին․ Գրիգոր ԳրիգորյանԱշխատավարձի խնդիր չի լինելու, բնակարանների պակաս չի լինելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանի իշխանություններից որևէ մեկը քաջություն կունենա՞ ու Ալիևին կհարցնի․ ինչպե՞ս է նա պատկերացնում մեր ժողովուրդը պետք է հարգի իրեն. ՄարուքյանՓոփոխության օրակարգը հասավ Մեղրի. լուսանկարներԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում էՄիացել եմ «Հանրապետություն» կուսակցության թիմին և առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու․ Ռոման Մուրադյան Նիկոլ Փաշինյանը ձախողել է այս ռեֆորմը. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանը ներկայացնում է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագրերըԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Չարենցավանում էՔՊ-ի ստերը և նախորդ ընտրարշավից չիրականացրած խոստումները. Արեն Ապիկյան Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան Շրջայց Ագարակում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. «Ուժեղ Հայաստան» Մեր նպատակը խաղաղ, բարգավաճ և բարեկեցիկ Հայաստան կառուցելն է՝ հանուն մեր ժողովրդի արժանապատիվ ապագայի. Գագիկ ԾառուկյանՀրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ «Ուժեղ Հայաստան»-ի թիմը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում է ԲՀԿ նախընտրական քարոզարշավը Գագիկ Ծառուկյանը շարունակում է Հրազդանում և հարակից տարածքներումՀանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասություն թե համադրությունMövenpick-ը գալիս է ՀայաստանՈւղիղ. «Լուսավոր Հայաստան»-ը Երևանի կենտրոնում նախընտրական քարոզարշավ է անցկացնումԻնչու է պետք Երաշխավորված Խաղաղություն. Նարեկ ԿարապետյանEADaily․ Արդյոք ԵՄ-ում հայկական արտադրանքի ապագան կախված է ԵԱՏՄ բյուջեից «Ավելորդ» արև. Ինչո՞ւ են Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները դառնում բացասական Իշխանությունը, «կեղծ հիբրիդային պատերազմի» վտանգի պատրվակով, եվրոպական կառույցներին ազդեցության մեծ հնարավորություններ է տալիս. ԿոստանյանԱղքատության մակարդակը երկրում չի փոխվել, երկրի բնակչության 22 % աղքատ է. Հրայր ԿամենդատյանՈւղիղ եթերում ուտելու մասին. Մենուա ՍողոմոնյանՈւժեղ Հայաստանն անհնար է առանց ուժեղ Սյունիքի, իսկ Սյունիքի սիրտը Գորիսն է. Ա. ՉալաբյանԸնտրություն չկա. պետք է դադարեցնել ընտրարշավը. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավ առանց հավասար պայմանների Նարեկ Կարապետյանի ելույթը Կապանում. տեսանյութ Դժվար է հավատալ, որ մեր ժողովուրդը կընտրի Նիկոլի առաջնորդությամբ նոր աղետի ճանապարհը. Վահե ՀովհաննիսյանԹուրքիան և Ադրբեջանը երկար տարիներ պայքարում են, որ ՀՀ-ն չունենա ատոմակայան. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի ուղերձը՝ Երևանի ընտրություններից առաջ